▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են: 

Լրատվամիջոցներին այս մասին հայտնում են  Հակակոռուպցիոն կոմիտեից։

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է. «Բելլա Քոչարյանը, նրա հարսը և անչափահաս թոռները տանն են. Ռ. Քոչարյանի տան խուզարկությունը շարունակվում է

Իրավապները դեռ չեն հեռացել Ռոբերտ Քոչարյանի տնից. խուզարկությունը շարունակվում է: «Իշխանություն» լրատվականը դեպքի վայրից հայտնում է, որ այս պահին երկրորդ նախագահի տանն են նրա կինը՝ Բելլա Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանի կինը և նրա անչափահաս երեխաները: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը և Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են: 

«Իշխանություն» լրատվականը երեկ գիշեր գրել էր, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո իրավապահները Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին հունից հանել է երեկ ԱԺ-ում Լևոն Քոչարյանի հետ տեղի ունեցած կոշտ բանավեճը, որի ժամանակ Քոչարյանը դիմելով Փաշինյանի՝ ասաց. «Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»: 

Այս ելույթից հետո Փաշինյանն այնպես է հունից դուրս եկել, որ Քոչարյան ընտանիքի նկատմամբ գործողություններ սկսելու հրահանգ է տվել»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին