|
Լրագրողի հարցին՝ 300 հազար ադրբեջանցիները ե՞րբ են գալու, գործարար Սամվել Կարապետյանն ասել է. «Հերթով գալիս են. մեկը Շաքի էր մտել, մյուսի անունը հովիվ են դրել: Բա մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ: Կարող է նույնիսկ ձևանալ որպես հովիվ ու մտնել, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն»: *** |
|
«Ուրախ կլինեի, որ այս տարիների ընթացքում ամեն ինչ բացահայտված լիներ, բայց այս իշխանությունը ոչ դրա համար խելք ունի, ո՛չ շնորհք, ո՛չ կամք, դրա համար ոչ մի բան էլ չի լինելու»,- խոսելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին՝ ասել է Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է հասնի վերջնական հանգուցալուծմանը: *** «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ասել է. «Որ դնես գլխին՝ գնդակահարես, չի գնա արտահերթ ընտրության. ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ մի 49 տոկոս ձայն հավաքել»: Ինչ վերաբերում է պետականակենտրոն ընդդիմությանը՝ Կարապետյանը նշել է. «Պետականամետ իշխանություններ են պետք. ընդդիմությունը միշտ պետականամետ է: Մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ»: *** |
|
Անդրադառնալով վարչապետի՝ արտահերթ ընտրությունների սցենարը չբացառող հայտարարությանը, Սամվել Կարապետյանն ասել է. «Մենք կմասնակցենք, կհաղթենք, ինչպես ինքը գիտի՝ ոնց ենք հաղթում....»: *** |
|
«Վտանգներ կան: Օրինակ, կարող են ԹՐԻՓՓ-ը որպես միջանցք բացել ու մեզ ցտեսություն ասել»,- դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ «եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ, ԹՐԻՓՓ-ն ի՞նչ վտանգներ կարող է ներկայացնել»: |
«Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն, թե՞ չէ». Սամվել Կարապետյան
Հասարակություն more
more
more
more
more
more
more


