▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մյուս տարի Քաղաքացու օրը էլի խորոված կանե՞ն փողոցում, թե՞ խաշլամա»․ հարց՝ Լիլիթ Մակունցին

«Մյուս տարի Քաղաքացու օրը էլի խորոված կանե՞ն փողոցում, թե՞ խաշլամա․ ի՞նչ չափորոշիչներով եք որոշում, որովհետև դա հարկատուների գումարն է»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ միջոցառումներն անցկացվում են մրցութային կարգով, չափորոշիչները կսահմանվեն վարչապետի աշխատակազմի կողմից և կներկայացվեն. դեռ չենք սկսել չափորոշիչների մշակումը»,- պատասխանեց Մակունցը։

***

«Ձեր աշխատավարձը բարձրանալու է 116 տոկոսով՝ 998 հազարից դառնալով 2 միլիոն և ավելի։ Այդ ի՞նչ ծանր աշխատանք եք կատարում, որ առանց 116 տոկոս բարձրացման, հնարավոր չէ կատարել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Խոսքը ոչ մաքուր աշխատավարձի մասին է, իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացման տրամաբանությանն ու քաղաքականությանը, երբ քննարկումներ տեղի ունենան և այդ նախագիծը շրջանառության մեջ լինի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով նախագծի հեղինակն է, մանրամասն կներկայացնի։ Ես նախագծի հեղինակը չեմ, նախագծի քննարկմանը մասնակից չեմ եղել»,- պատասխանեց Մակունցը։

Հասարակություն more