|
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է նախ պարզեն սեփական ժողովրդի դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության և Եվրոմիության միջև ընտրության հարցում, ապա միայն համապատասխան քայլեր ձեռնարկեն։ *** |
|
ՀԱՊԿ կազմակերպությունում Հայաստանի անդամակցության շարունակման կամ դադարեցման հարցը կարող է քննարկվել Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հավելել է՝ Հայաստանը հնարավորություն ունի մնալու ՀԱՊԿ կազմում, սակայն եթե չի ցանկանում, ՀԱՊԿ գործընկերներից ոչ մեկն էլ նրան «ուժով չի պահի», թեպետ Հարավային Կովկասում, ՀԱՊԿ-ից բացի, ոչ մի այլ կառույց կամ միավորում չի կարող անվտանգության ճարտարապետություն կերտել, այնտեղ ՀԱՊԿ-ին այլընտրանք գոյություն չունի։ «Արևմտյան երկրներն ու դաշինքները, որոնք ամեն կերպ փորձում են ներթափանցել հարավկովասյան տարածաշրջան՝ պարտադրելով ռազմական կառավարման իրենց չափանիշները, պարզապես ի վիճակի չեն և չեն էլ պատրաստվում ապահովել կայունություն այդ տարածաշրջանում, այդ թվում՝ հաշվի առնելով աշխարհագրական գործոնները։ Թեպետ նրանց քաղաքական խնդիրներն ու նպատակներն էլ լրիվ հակառակի մասին են»,-նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ |
Նիկոլ Փաշինյանը «բառային աճպարարությամբ» է զբաղվում․․․Զախարովա
Հասարակություն more
more
more
more
more
more
more


