▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն . Փաստաբան

Ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն

2026թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացին իր շենքի բակին կից փողոցի մայթով քայլելիս կանգնեցվել է պարեկային ծառայության՝ ավտոմեքենայով ծառայություն իրականացնող կարգախմբի կողմից, անհասկանալի հանգամանքներում ուժ է կիրառվել նրա նկատմամբ, տարվել է Շենգավիթի ոստիկանության բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ ՈՉԻՆՉ չհայտնաբերելուց հետո, ոստիկանութան աշխատակիցների կողմից քաղաքացին ենթարկվել է խոշտանգման՝ այն նպատակով, որ վերջինս խոստովանի իբր իր մոտ որոշակի չափաքանակով՝ մոտ 0,5 գրամ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ թմրամիջոցի առկայության մասին:

Շուրջ 6 ժամ ոստիկանությունում ապօրինի պահվելուց ու խոշտանգման ենթարկվելուց հետո, քաղաքացուն ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին, որտեղ քաղաքացին, զրկված լինելով իրավական որևէ տեսակի օգնությունից, աջակցությունից, ստիպված «խոստովանել» է, թե ոստիկանության աշխատակիցների կողմից բերված թմրամիջոցն իբր իրենն է և իր անձնական օգտագործման համար է:

Արդեն այսօր, քաղաքացին դիմել է ինձ՝ ստանձնելու նրա շահերի պաշտպանությունը:

Բոլոր վնասվածքները մասնավոր կենտրոնում բժշկական զննությամբ ֆիքսվելու են և տրամադրվեն վարույթն իրականացնող մարմնին և Դատախազությանը:

Ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում:

Փաստաբան Աշոտ Սիմոնյան

info@asekose.am/095519696
Հասարակություն more