▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատերազմի ժամանակ երաշխավորին ասել եմ` կարո՞ղ ա պրոբլեմն իմ մեջ ա, հրաժարական տամ». Նիկոլ Փաշինյան

«Գաղտնիք ասեմ` ես 2020 թվի պատերազմի ժամանակ ասել եմ` կարո՞ղ ա պրոբլեմն իմ մեջ ա, կարո՞ղ ա հրաժարական տամ, գնամ: Ասել եմ երաշխավորներին, որովհետև տենց բաներ էր կային: Խոսույթը կար, որ «խնդիրն իր մեջ ա, 4-րդ հոդվածով չի դիմում, 5-րդով ա դիմում»: Էդ հարցն ուղիղ դրել եմ: Եթե ասեին այո, միանշանակ կգնայի: Բայց խոսակցությունն այնպես չէր, որ ստացվի` պրոբլեմն իմ մեջ է»,- հարցազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը:

***

«Իսկ ո՞վ ա ասել, որ ժողովուրդը չի կարա որոշի, որ 2031 թվին ես շարունակում եմ լինել վարչապետ, 2036-ին, 2040, 2045-ին, 50-ին ես շարունակում եմ: Ի՞նչն ա ինձ ստիպում` մի հատ էլ գամ, ասեմ` էս ուզում եմ իրականացնեմ ու գնամ»,- «Հանրային»-ի եթերում տված հարցազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

***

«Իսկ ո՞վ է ասել, որ պոտենցիալ սպառնալիքները միայն Ադրբեջանից են: Ո՞վ է ասել, որ այլ սպառնալիքներ չկան: Մենք խոսում ենք երկրի դիրքի ու դիրքավորման մասին: Իսկ ո՞վ ա ասում, որ էս սպառնալիքները ներքին չեն, այդ թվում` արտաքին սպառնալիքները: Որովհետև մենք գնացել ենք, բնակարան ենք ստացել, դուրս ենք գալիս և դիմացի հարևանին ասում ենք` պարտ եք, վրեքներդ խաբար չկա` ինչ ենք անելու, ու տենց` բոլոր հարևաններին: Հիմա արտաքին սպառնալիքը ձևավորվում է ներսում: Մի հարթությունանի տրամաբանությունը մեզ չի օգնի, աշխարհը վաղուց 3D է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

***

Հարցազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանը հարց տվեց Նիկոլ Փաշինյանին. «Բացառո՞ւմ եք, որ հանրաքվեից հետո, փոփոխություններից հետո որևէ այլ նախապայման կամ ցանկություն Ադրբեջանի կողմից չի լինի»:
«Այո, բացառում եմ, բայց այս հարցի մեջ նաև կարևոր է` ո՞նց ենք դա բացառելու: Ուղիղ ասել եմ` այս հարցի մեջ դրել եմ իմ քաղաքական, մարդկային, բարոյական ողջ կապիտալը: Ողջ պատասխանատվությունն ստանձնում եմ: Երաշխիքների թեման շատ տարածված է Հայաստանում: Երաշխիքների զգալի մասը ոչ թե արտաքին է, այլ ներքին: Այդ թվում` արտաքին երաշխիքների մասը էականորեն ներքին գործոնների հետ է կապված ու նաև` թե դու ոնց ես դիրքավորվում: Ասենք` ո՞րն է երաշխիք, որ սառցալուլան ձեր գլխին չի ընկնի: Մի երաշխիք կա` պիտի տակը կանգնած չլինես: Եթե կանգնած ես, ու հույսդ ժեկ-ն ա, երաշխիքի չտաքանալն ա, դա երաշխիք չի: Մինչև հիմա մտքներովս չի անցել, որ տակը չպիտի կանգնենք»:

Հասարակություն more