Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն քննարկվում են դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ամուսնալուծության մասին տեղեկությունները։ Դերասանուհին ինքն է անդրադարձել այդ թեմային՝ իր Instagram-ի էջում հանդես գալով հայտարարությամբ՝ այդպիսով հաստատելով անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկությունը։
Դրանից հետո Անահիտ Կիրակոսյանը պարբերաբար խորհրդավոր հրապարակումներ է անում սոցիալական ցանցերում, որոնք ուշադրություն են գրավում նրա հետևորդների շրջանում։
Դերասանուհին կարծես ավելի հաճախ է կիսվում հուզական տրամադրություն փոխանցող երգերով ու տեսանյութերով։
Այսօր նա հրապարակել է տեսանյութ, որում մեքենա վարելիս երգում է Սիրուշոյի նոր կատարումներից մեկը։ Մասնավորապես, Անահիտը կրկնում է երգի հետևյալ տողերը․ «Ինձ ու քեզ չեմ ների, որ այդքան կորցրեցինք իրար, քեզ հետ անիմաստ էր ու բարդ»։ Հրապարակումը ևս մեկ անգամ քննարկումների առիթ է դարձել, քանի որ երգի բառերը շատերի մոտ ասոցացվում են դերասանուհու անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Սակայն Անահիտը չի հստակեցրել՝ արդյոք երգի ընտրությունը որևէ անձնական ուղերձ ունի, թե պարզապես հավանել է Սիրուշոյի նոր կատարումը։
Դիտեք նաև՝
Սկզբնաղբյուրն՝ այստեղ


