▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ն որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը․ ․ ․

Դիտեք նաև՝

ՔՊ-ն որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը․ Մեսրոպ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամը սոցցանցի իր էջում գրում է, որ Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ խմբակցությունը պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ է հաստատելու։ Այսպիսով,

▪️Քաղաքապետի աշխատավարձը 1,320,000-ից դառնալու է 2,080,000 դրամ (աճը՝ 760,000 դրամ)
▪️Քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1,020,000-ից՝ 1,913,600 դրամ (աճը՝ 893,600 դրամ)
▪️Քաղաքապետի տեղակալ՝ 952,000-ից՝ 1,830,400 դրամ (աճը՝ 878,400 դրամ)
▪️Վարչական շրջանի ղեկավար՝ 850,000-ից՝ 1,248,000 դրամ (աճը՝ 398,000 դրամ)
▪️Քաղաքապետի խորհրդական՝ 629,000-ից՝ 915,200 դրամ (աճը՝ 286,200 դրամ)
 

«Իսկ, օրինակ,վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձն ընդամենը 47,840 դրամով է բարձրանում։ Այս նախագծում ոչ մի խոսք չկա «Երևան ավտոբուս»-ի վարորդների աշխատավարձերի բարձրացման մասին։ Ոչ մի խոսք չկա «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի՝ ամեն օր Երևանի փողոցները մաքրող աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին»,- գրում է Մանուկյանը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՎԱՂՎԱ ՆԻՍՏՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԲԵՐՈՒՄ Է մոտ7 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ. ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ
Քաղաքապետինը՝ մոտ 2 միլիոն դրամ
Վարչական շրջանների ղեկավարներին (թաղապետերին)՝ 1.1 - 1.2 միլիոն դրամ
Վարչության պետերին և բարձր պաշտոնյաներին՝ 1-ին մոտ
Հավաքարարներին և կրտսեր աշխատակիցներին՝ շատ չնչին, սիմվոլիկ գումարներ։
Ենթակա կառույցներին (պոլիկլինիկաներ, մանկապարտեզներ, ԵԱՍՄ՝ աղբահանություն, Կանաչապատման ՀՈԱԿ)՝ ԶՐՈ բարձրացում, այս հիմնարկների աշխատողներն այս ծրագրից ընդհանրապես որևէ բան չեն ստանում։
Թեև այս ամենը ներկայացվում է որպես քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձերի բարձրացում, այդ հսկայական ֆոնդի ամենաբարձր աշխատավարձերը բարձրացվում են բարձր պաշտոնյաներին, մինչդեռ շարքային աշխատողներին ու հավաքարարներին շատ չնչին գումարներ են հասնում։
Ստացվում է պարզ պատկեր.
Ամեն ինչ թանկացրին՝ տրանսպորտից մինչև տեղական տուրքեր, որպեսզի վաղը ավագանու նիստով 7 միլիոն դոլարի ֆոնդից ապահովեն քաղաքապետի 2 միլիոնանոց, թաղապետերի 1.2 միլիոնանոց և վարչության պետերի միլիոնավոր ռոճիկները, իսկ հավաքարարին ու հասարակ աշխատողին թողնեն չնչին կոպեկներով»։

Հասարակություն more