▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տականք, ամոթ» վանկարկումների և ոստիկանների ուղեկցությամբ Արման Սարոյանը մտավ դատարան

«Տականք, ամոթ» վանկարկումների և ոստիկանների ուղեկցությամբ Արման Սարոյանը մտավ դատարան.

 Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի

«8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն»,- հայտարարել են ակցիայի ժամանակ։

Այսօր մեկնարկել է Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործով դատական նիստը։

Վեհափառն ու Սրբազանները չեն մասնակցում այսօրվա նիստին։

***

Գործով նոր նշանակված դատավոր Սերժ Ռուշանյանը, մերժել է Արման Սարոյանի նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությունը

Դատական նիստը կշարունակվի դռնբաց կարգով։

***

Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Դատավորը հայտարարեց, թե մտավախություն ունի, որ կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, քանզի, ընդդատության խնդիր է տեսնում, ըստ այդմ, որոշեց գործն ուղարկել Երեւանի դատարան։

Դատական նիստը հետաձգվեց։

***

Դատավորը չցանկացավ Վեհափառի ու Սրբազանների գործը քննել, լրագրողներին ասաց Վեհափառի փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Դատավորները հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է, մի կողմում իրենց խիղճն է, մյուս կողմում՝ քաղաքական ճնշումը»,- ասաց նա։

Զոհրաբյանը չի բացառում, որ այս գործը կարող է մակագրվել իշխանության «սրտի դատավորներ» Մասիս Մելքոնյանին, Կարեն Ֆարխոյանին, Արմինե Մելիքսեթյանին ու այլոց։

***

«Այս քրեական վարույթը Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինական լիազորությանը վերաբերող որոշման առիթով է, որին պետությունը չի կարող միջամտել»,- անդրադառնալով Գարեգին Բ-ի վերաբերյալ գործին՝ ասաց փաստաբան Արփինե Ֆանյանը։ «Ամենայն հայոց կաթողիկոսը կայացրել է իր հայրապետական տնօրինությանը վերաբերող որոշում, որը բացառապես իր լիազորության մեջ է, և պետությունը փորձում է միջամտել այդ որոշման կայացմանը՝ քրեաիրավական գործիքակազմի կիրառման սպառնալիքով»,- նշեց փաստաբանը՝ հավելելով․ «ՀՀ-ն չի հանդիպել նման դեպք, երբ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քննվի քրեական գործ։ Այս ամբողջ պրոցեսը լեգիտիմ չէ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more