«Տականք, ամոթ» վանկարկումների և ոստիկանների ուղեկցությամբ Արման Սարոյանը մտավ դատարան.
Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
***
Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի
«8-ամյա իշխանությունը դատում է 1725-ամյա Եկեղեցուն»,- հայտարարել են ակցիայի ժամանակ։
Այսօր մեկնարկել է Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործով դատական նիստը։
Վեհափառն ու Սրբազանները չեն մասնակցում այսօրվա նիստին։
***
Գործով նոր նշանակված դատավոր Սերժ Ռուշանյանը, մերժել է Արման Սարոյանի նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությունը
Դատական նիստը կշարունակվի դռնբաց կարգով։
***
Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Դատավորը հայտարարեց, թե մտավախություն ունի, որ կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, քանզի, ընդդատության խնդիր է տեսնում, ըստ այդմ, որոշեց գործն ուղարկել Երեւանի դատարան։
Դատական նիստը հետաձգվեց։
***
Դատավորը չցանկացավ Վեհափառի ու Սրբազանների գործը քննել, լրագրողներին ասաց Վեհափառի փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Դատավորները հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է, մի կողմում իրենց խիղճն է, մյուս կողմում՝ քաղաքական ճնշումը»,- ասաց նա։
Զոհրաբյանը չի բացառում, որ այս գործը կարող է մակագրվել իշխանության «սրտի դատավորներ» Մասիս Մելքոնյանին, Կարեն Ֆարխոյանին, Արմինե Մելիքսեթյանին ու այլոց։
***
«Այս քրեական վարույթը Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինական լիազորությանը վերաբերող որոշման առիթով է, որին պետությունը չի կարող միջամտել»,- անդրադառնալով Գարեգին Բ-ի վերաբերյալ գործին՝ ասաց փաստաբան Արփինե Ֆանյանը։ «Ամենայն հայոց կաթողիկոսը կայացրել է իր հայրապետական տնօրինությանը վերաբերող որոշում, որը բացառապես իր լիազորության մեջ է, և պետությունը փորձում է միջամտել այդ որոշման կայացմանը՝ քրեաիրավական գործիքակազմի կիրառման սպառնալիքով»,- նշեց փաստաբանը՝ հավելելով․ «ՀՀ-ն չի հանդիպել նման դեպք, երբ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քննվի քրեական գործ։ Այս ամբողջ պրոցեսը լեգիտիմ չէ»։
***
Դատավոր Սերժ Ռուշանյանի արածը, իմ կարծիքով, ավելի վատ էր, քան նախորդ դատավորի արածը։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ընդդատության տեսությունը մի առանձնապես բարդ մաթեմատիկա չէ - գործն ըստ ընդդատության կարելի է ուղարկել միայն այն դեպքում, երբ ենթադրյալ արարքը ՎՍՏԱՀԱԲԱՐ կատարվել է մեկ այլ (կոնկրետ) դատարանի դատական տարածքում։ Իսկ եթե հստակություն չկա, ապա դատարանը չի կարող նման կերպ վարվել։ Վերջ։
Հարց եմ տալիս - ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ»,-գրել


