Վելայաթիի կոշտ քննադատությունը Փաշինյանին՝ Զանգեզուրի միջանցքի և TRIPP նախագծի հարցով. «Կկոտրենք նրանց ոտքերը»
Իրանի նախկին արտգործնախարար, Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական «Ettelaat» պարբերականում հրապարակել է «Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ» վերնագրով հոդված՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հոդվածում Վելայաթին քննադատել է Հայաստանի ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խորացնում է Հայաստանի կախվածությունը արևմտյան երկրներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։
Նա դժգոհություն է հայտնել Հայաստանի իշխանությունների՝ TRIPP նախագծի շուրջ որդեգրած դիրքորոշումից՝ այն համարելով Իրանի շահերին հակասող քայլ։
Վելայաթին նաև հիշեցրել է, որ 2021 թվականին Թեհրանում կայացած հանդիպումների ընթացքում Իրանի այն ժամանակվա գերագույն առաջնորդը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ զրույցներում դեմ է արտահայտվել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը։
Հոդվածի ամենակոշտ հատվածում Վելայաթին նշել է, որ Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ իրեն թույլ է տվել հետևյալ հայտարարությունը.
«Հայաստանի դեսպանին բացահայտ ասացի, որ եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այդ կարմիր գիծը, մենք նրանց ոտքերը կկոտրենք»։
Վերջում Վելայաթին քննադատել է նաև Հայաստանի խորհրդարանում միջանցքի կառուցման վերաբերյալ որոշման ընդունումը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների այդ քայլը կարող է ամոթալի լինել Հայաստանի ժողովրդի համար։
Վելայաթիի կոշտ քննադատությունը Փաշինյանին՝ Զանգեզուրի միջանցքի և TRIPP նախագծի հարցով. «Կկոտրենք նրանց ոտքերը»
Հասարակություն more
more
more
more
more
more
more


