▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 ստահակ մտել են «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի տուն...Սոնա Աղեկյան

Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. Կադրերը՝ դիտեք այս հղումով

Նախորդ գիշեր 2 ստահակ մտել են «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի տուն, բարեբախտաբար, սև գործը կանխվել է։

Սրանց ծնողներն ու երեխաները պետք է մերժվեն նորմալ հասարակությունում։ Այս նողկալի արարածների դեմքը իրավապահ մարմինները պետք է ի ցույց դնեն, որպես մարդասպանների՝ անկախ այն հանգամանքից պատվեր էին կատարում, թե՝ ինչ նպատակ էին հետապնդում։

Էլ ո՞նց է լինում մարդասպանը՝ դանակներով զինված, ձեռնոցներով, դեմքերը փակ 2-ով մտել են մարդու սեփականություն, այսինքն պատրաստված են, որ սպանեն ու թալանեն, վերացնեն հետքերը։ Ուսապարկում ևս առարկաներ ունեն։

Գրեթե ամեն ինչ արված է, իրավապահ մարմիններին մնում է այս մարդասպանների դեմքերը բացեն՝ երկուսն էլ հստակ առանձնանում են և շատ ճանաչելի կլինեն մասնագետների համար։ Պահանջում ենք արագ բացահայտում, դեռ չգիտենք ի՞նչ էր ուզածները՝ վառել մեքենաները, ինչպես նույն խմբակցության ավագսնու անդամ՝ Գևորգ Ստեփանյանի մեքենան տան բակում այրեցին, թե՝ սպանել։

Հասարակություն далее