▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջել եմ անձնագրիս մեջ չնշել «Ադրբեջան»․ Եթե մերժեն, կդիմեմ դատարան, կհասնեմ մինչև ՄԻԵԴ

Արցախի ՄԻ նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը պատրաստվում է դատական կարգով վիճարկել ցեղասպանության ու էթնիկ զտման ենթարկված արցախցիներին տրվող նոր կենսաչափական անձնագրերի «ծննդավայր» դաշտում «Ադրբեջան» նշելու որոշումը․

«Դիմել եմ Հայփասին՝ կենսաչափական անձնագիր ստանալու համար, իսկ ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել «Ադրբեջան»:

Եթե մերժեն, պատրաստվում եմ դատական կարգով վիճարկել այդ ակտը՝ հասնելով ընդհուպ մինչև ՄԻԵԴ: Վստահ եմ, որ իրավունքն ու արդարությունը մեր կողմից են, և վաղ թե ուշ հասնելու ենք մեր անձնագրերից այդ ցեղասպանական պետության բացառմանը:

Ի դեպ, 2024թ. ստացած ՀՀ իմ անձնագրում ծննդավայրս նշված է Ստեփանակերտ, իսկ նույնականացման քարտում՝ Հայաստանի Հանրապետություն. ահա ձեզ իրավական հետևողականություն ու որոշակիություն...»։

Հասարակություն далее