2023 թ.-ին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ, ու արդյունքը այն էր, որ մենք կորցրեցինք այն. Գագիկ Բաղունց
«Միայն միասնական ջանքերով հայ ազգը կարող է պահպանել ունեցածը։ Այն անկախությունն ու խաղաղությունը, որի մասին մենք բազմիցս խոսում ենք։ Խաղաղությունը չի լինում միայն դիվանագիտական ջանքերի շնոհիվ։ Խաղաղությունը պետք է հենված լինի հզոր երկրի, հզոր բանակի ու հզոր տնտեսության վրա։ Այդ միասնության գաղափարը մեզ պետք է միշտ ուղեկցի»,-Եռաբլուրում հայտարարեց Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատարը։
***
«Այն ճաապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունը և այդ իշխանությանը ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շհրամանյանը՝ ի պատասխան հարցի, թե «հիմական քաղաքական սխալը ո՞րն եք համարում»։
***
«Այս պահին արցախցիները պետք է արժանապատիվ կարողանան տեղավորվել և ապրել ՀՀ-ում, որը նաև իրենց հայրենիքն է»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում նշել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Թե «ի՞նչ պայմաններ պետք է ստեղծվեն արցախցիների վերադարձի համար» հարցին, Շահրամանյանն արձագանքեց. «Այս պահին իրատեսական հնարավորություն չեմ տեսնում, բայց դրա մասին պետք է խոսել և դա պետք է լինի օրակարգում»:
***
«Եթե մենք գնում ենք խաղաղության, անհնարին է, որպեսզի Ադրբեջանում մենք ունենանք պահվող անձինք, դատված անձինք՝ այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը և ընդգծել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ընտանիքների հետ կապ է պահում:
Շահրամանյանը նշել է նաև. «Ունենք նաև անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը պետք է պարզվի, համապատասխան աշխատանք պետք է իրականացվի ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև»:
***
Անհնար է խաղաղություն հաստատել առանց ռազմագերիների վերադարձի, անհայտ կորածների ճակատագրի պարզման. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար
«Չկա աշխարհում երկրորդ դեպք, երբ որ երկու երկրներ հայտարարում են, որ իրար հետ խաղաղության պայմաններում են ապրում, և երկրներից մեկը մյուսի հայրենակիցներին ուղղակի պատանդի կարգավիճակում պահում է և խոշտանգման է ենթարկում»,– Եռաբլուրում հայտարարեց Աննա Գրիգորյանը։


