▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«39 տարեկանում Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի համալսարանն ավարտած Սասուն Միքայելյանին դա պատիվ չի բերում»

«Կարծում եմ, որ Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանի շրջանավարտը, առավել ևս, որ ինքն այդ համալսարանն ավարտում է 39 տարեկան հասակում, իրեն պատիվ չի բերում նման հայտարարությունը, դրանով կարող է ընդհանուր համալսարանի վարկանիշը գցել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ նիստում արած հայտարարությանը։ «Ես չգիտեմ՝ այդ համալասարանը իրենից բացի ուրիշ շրջանավարտ ունեցել է, թե ոչ, բայց կարծում եմ՝ ունեցել է, և իրենց ոչ մեկին պատիվ չի բերի, առավել ևս, որ դրանից հետո մի հատ էլ Ագրարային համալսարանն է ավարտել։ 2 բուհ սովորած մարդը նման բան չի անում»,- հավելել է ընդդիմադիր գործիչը։

***

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի՝ «ԱԺ «Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան» խմբակցությունների հարգելի պատգամավորներ» նախադասությամբ սկսվող ելույթներին, որտեղ ՔՊ-ի անունը բացակայում է, Սասուն Միքայելյանն ասաց. «Պարոն Ռուբինյան, մարդկանց կարգի հրավիրեք... Էդգարիկը բարոյական ոչ մի իրավուք չունի, որ հելնի ասի՝ «Ուժեղ Հայաստանի» հարգելի պատգամավորներ, չգիտեմ ինչ: Եթե նման բաներով էթա, դաժան հետևանք կունենա, չի կարելի էսպես»: Ռուբինյանն ասաց՝ հասկանում է վրդովմունքը:

***

Արձագանքելով ՔՊ-ական Սասուն Միքայելյանի խոսքին, որն ուղղված էր ընդդիմադիր Էդգար Ղազարյանին, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Պարոն Ղազարյանն «Ուժեղ Հայաստանի» դեմքն է, կան կարծիքներ, որ պարոն Ղազարյանն առաջնորդներից մեկն է ու կարծում եմ՝ հաշվի պետք է նստենք այն փաստի հետ, որ առաջնորդներից մեկն այդպես է վարվում, պրոյեկտնեք «Ուժեղ Հայաստան»-ի վրա ու վարվենք համապատասխանաբար: Բնականաբար դա չի նշանակում՝ անել նույնը: Բայց նենց չի, էլի, պարոն Միքայելյան, որ ես և դուք սույն սուբյեկտի հարգանքի արտահայտմանը սպասելիս էինք մնացել: Առաջարկում եմ ուղղակի անտեսել այդ սուբյեկտին»:

***

«Եթե մենք ունենայինք ՀՀ ԱԺ-ին արժանի նախագահ, կհնչեր ոչ թե նման արձագանք, այլ դիտողություն կարվեր հարց տված պատգամավորին՝ մեկ այլ պատգամավորի վիրավորելու ու սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ: Ցավալի է նաև ձեր անտեղյակությունը. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ունի առաջնորդ ու ղեկավար, խմբակցությունն ունի ղեկավար, մեր կուսակցության առաջնորդն ու ղեկավարը Սամվել Կարապետյանն է, խմբակցության ղեկավարը՝ Նարեկ Կարապետյանը»,- արձագանքելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ելույթին՝ ասաց ընդդիմադիր Էդգար Ղազարյանը:

***

«Ինչո՞ւ էիք այդքան վրդովվել Էդգար Ղազարյանի ելույթից, պատշա՞ճ է, երբ Էդգարիկ էիք ասում»,- «Yerevan Tribune»-ը դիմեց ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին։ «Նման մարդկանց նման արտահայտությամբ պիտի դիմես։ Բարեկրթությունը բարեկիրթ մարդկանց համար է ու նորմալ արտահայտվողների»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով. «Գնա քո գործով զբաղվի, Էդգարի ցավով մի տառապի»:

***

«Ես որևէ մեկին, այդ թվում Սասուն Միքայելյանին չեմ վիրավորել և զարմացած եմ, որ 2 բարձրագույն կրթություն ունեցողը կարող է իրեն այդպես պահել։ Նրա այսօրվա հոգեվիճակը պայմանավորված է իր կարգավիճակով և ես միայն կարող եմ կարեկցել այդ վիճակի համար, բայց չեմ էլ կարեկցում»,- Yerevan Tribune-ի եթերում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ նիստում արած հայտարարությանը։ «Սպառնալիքների մասով կարծում եմ իրավապահները կզբաղվեն, ես կդիմեմ։ Ինքը սովորական գործիչ չի, ԵԿՄ վարչության նախագահն է, իսկ ԵԿՄ-ն հիմա ռազմականացված կազմակերպություն է, հետևաբար նրա սպառնալիքները՝ առավել ևս դաժան հետևանքների վերաբերյալ, կարծում եմ՝ բավականաչափ իրական կարող են լինել։ Ուզում եմ հիշեցնել, որ կարծեմ 2008թ․ նրա տարածքներից մեկի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ ապօրինի զենք և ռազմամթերք, և այդ ամենի համադրությունը կարծում եմ, որ ավելի իրական է դարձնում սպառնալիքները, և իրավապահները պետք ա հիմիկվանից իրեն վերցնեն հսկողության տակ»,- շարունակել է ընդդիմադիր գործիչը։

Հասարակություն далее