▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4800 զոհ ենք ունեցել 44-օրյա պատերազմում. Թիվը բացահայտում է Խաչատուրյանն ու հերքում 3833 թիվը հնչեցնող Փաշինյանին․․․

«Սա խայտառակություն է

4800 զոհ ենք ունեցել 44-օրյա պատերազմում. Թիվը բացահայտում է Վահագն Խաչատուրյանն ու հերքում 3833 թիվը հնչեցնող Փաշինյանին ու ՔՊ-ականներին»,-գրել է լրագրող Աղավնի Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով տեսանյութ։

***

44-օրյա պատերազմի ժամանակ 4,800 զոհ ունեցանք, ղարաբաղյան տարածքի կորուստ ունեցանք, Չեխիայում հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել է Վահագն Խաչատուրյանը։

Նշենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3,833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ)։

«Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»,-ասել էր նա:

***

Թարմացում.«Վրիպակ է եղել. ներողություն ենք խնդրում սխալի համար». ՀՀ նախագահի աշխատակազմից խմբագրել են Վահագն Խաչատուրյանի` 44–օրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ հայտարարությունը Չեխիայում

«Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»,-հստակեցրել է հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը` պատասխանելով «Արմենպրեսի» հարցմանը։

Ի դեպ, պաշտոնական տվյալներով` 44–օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը ո՛չ 4800 է, ո՛չ էլ 3755։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է 3833 զոհի մասին։

Հասարակություն далее