▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ

«Ազատություն»-ը գրում է, որ կայքի հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից այսօր տեղեկացրին, որ Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ:

Թե որ հոդվածով է հարուցվել քրեական վարույթը և այժմ որ կառույցում է այն քննվում, Դատախազությունից տեղեկություն չտրամադրեցին:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարեց վարույթներ նախաձեռնել պարզելու համար, թե արդյոք նորահայատ մեծահարուստ գործարար Նարեկ Նալբանդյանն է իրականում փորձում վարչապետի ընտանիքի անունը կապել իր բիզնեսների հետ:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее