▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը

Թարմացում.24News-ին Բերդ համայնքի իրազեկ աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար:
Ըստ համայնքում տարածված լուրերի, վերջինս ունի հոգեբանական խնդիրներ, նրան արդեն տեղափոխել են Բերդից Երևան:

***

News.5tv.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. ««Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է:

ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ մասին, բայց հստակ տեղեկություն չունի, նշեց՝ «Մեր շրջանի անտառներով է եկել»:

ԱԱԾ-ից ևս մեզ ասացին, որ այս պահին նման տեղեկություն չունեն, կճշտեն, կասեն, սակայն որոշ ժամանակ անց հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որը ուղարկել ենք, և պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

Մենք մեկ այլ համայնքապետի հետ էլ զրուցեցինք, որն ասաց, որ Այգեձորի հատվածով է անցել ու այժմ ռազմական ոստիկանությունում է: Համայնքապետը նշեց, որ թեև եղանակը մառախլապատ ու անձրևային է եղել, սակայն կա վարկած, որ կամավոր է անցել սահմանը և քաղաքական ապաստարան խնդրել»,- հայտնում է լրատվամիջոցը»:

***

Ադրբեջանցի հովիվ է հիմա էլ հատել Հայաստանի սահմանը, հայտնում է նաև ArmeniaSputnik–ի Տավուշի աղբյուրը։

Նրանց տեղեկություններով` Մեհրաբի զորամասի կողմերով է եկել, նրան հայտնաբերել են, հիմա Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է։

Պաշտոնական հաստատում կամ հերքում գերատեսչություններից ստանալ դեռ չի հաջողվում։

Հասարակություն далее