▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգեղակոթի քպ-ական գյուղապետն առաջարկում է ադրբեջանցու ներխուժումից պաշտպանվելու համար շուն պահել

«Հրապարակը» գրում է, որ զրուցել է Շաքիի հարևան գյուղի՝ Անգեղակոթի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանի հետ:

«- Ադրբեջանցու ներխուժումից հետո Անգեղակոթում ի՞նչ տրամադրություններ են: Գյուղացիները ի՞նչ են մտածում կատարվածի մասին:

- Մարդիկ այդ փաստը շատ վատ են ընդունել, շատ բարկացած են, բայց դե ունենք այն, ինչ ունենք:

- Ադրբեջանցի զինված տղամարդը կրակել է անօգնական կնոջ ոտքին: Հանցագործը անակնկալի է բերել հայ ընտանիքին: Այս ամենից հետո սահմանամերձ շրջաններում ապրող մարդիկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն պաշտպանվելու համար: Փաստորեն մեր իրավապահները ի վիճակի չեն պաշտպանել մեր ժողովրդին:

-Մարդիկ պետք է միշտ զգոն լինեն: Առհասարակ առօրյա կյանքում էլ պիտի զգոն լինեն ամեն ինչի նկատմամբ: Մարդիկ պետք ա համատարած շուն պահեն տներում:

- Իսկ եթե զինված թշնամիները նաև շան վրա կրակեն: Շուն պահելը բավակա՞ն է թշնամուց պաշտպանվելու համար:

- Որ շանը կրակեն գոնե ձենը կլսվի, մարդիկ կիմանան: Համ էլ ադրբեջանցին հո չի իմացել, որ էդ տանը, որտեղ ներխուժել ա մարդիկ են ապրում: Տեսել ա էդ տան դուռն ա բաց, ըտեղ ա մտել:

- Իսկ ինչպե՞ս է հնարավոր հատել սահմանը, 15-20 կիլոմետր խորանալ ու աննկատ մնալ:

- Սարեր ա լրիվ: Ինչ կարգի էլ, որ զգոն լինես, տարբեր խնդիրներ կան: Մառախուղ ա, հազար ու մի հարց: Փոսեր կան, զինվորը ուշ ժամերին կարա էդ փոսերով գա մտնի հայկական սահման: Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու:

- Այդ ադրբեջանցի զինվորը մի քանի օր շարունակ կարողացել է հայաստանյան իրավապահներին մատների վրա խաղացնել, մինչև որ ի վերջո կրակել է հայ կնոջ վրա ու նոր բռնվել: Ինչպե՞ս է դա հնարավոր: Թաքնվելու շա՞տ տեղեր կան ձեզ մոտ:

- Իրավապահները մի քանի օր թռչող սարքերով, «ռազվեդչիկներով» լավ սանրել են տարածքը, բայց ոչ մի հետք չեն գտել, մտածել են Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում: Ես կարծում եմ, որ Շաքի գյուղը հատուկ չի ընտրել, ուղղակի դա է մոտ եղել, չնայած Շաքիից վերև ուրիշ ավելի մոտիկ գյուղ էլ կա: Միգուցե դրա տեղը չի իմացել: Կամ էնտեղ փակ դուռ չի գտել: Սահմանամերձ գյուղերում պետք ա բոլորը շուն պահեն: Վախենալ պետք չի ամեն դեպքում: Կարա ադրբեջանցի չլինի, ուրիշ խուլիգան լինի, պետք ա զգոն լինել միշտ: Դռները փակ պահել ու շուն պահել․․․»:

Հասարակություն далее