«Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հասցեին ուղղված Աննա Հակոբյանի քննադատությունների վերաբերյալ դիտարկմանը և հարցին, թե արդյոք վարչապետն ու իր տիկինը միասին են ապրում։
«Դա նորմալ է, այն տեղերում, որտեղ հարկ է համարում խորհրդակցել, խորհրդակցում է, որտեղ պետք չէ, չի խորհրդակցում։ Չեմ նեղվում, որ քննադատում է, որովհետև Հայաստանում ժողովրդավարություն է, և եթե ուրիշները՝ «օտարները» քննադատում են, ընտանիքի անդամներն էլ իավունք ունեն»,- հավելել է Փաշինյանը:
Դիտեք նաև՝
|
«Մենք ընդդիմության հետ հարաբերվում ենք այն ձևով, ինչ ձևով իրենք են մեզ հետ հարաբերվում։ Այսինքն՝ մենք չենք պատրաստվում ընդդիմությանը տալ հնարավորություն ինչ ուզես, երբ ուզես, ոնց ուզես ասելու»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Ես չեմ պատրաստվում էդ «դուրսպրծուկներին» հանդուրժել, որ մի հատ էլ դուրս գան, խոսան կոռուպցիայի մասին։ Կոռուպցիան ձեր ԴՆԹ-ն է, ձեր ծագումնաբանությունը կոռուպցիա է։ Էդ կուտոկը, ով որ կա, իրանք ծագում են կոռուպցիայից։ Էդ մարդիկ դուրս են եկել կոռուպցիայի մասին են խոսում։ Կարապետյանների, Քոչարյանների ընտանիքը, Սերժ Սարգսյանն ու Միշիկը Հայաստանում կոռուպցիայից պիտի խոսե՞ն․․․ Գլուխներդ պատին եք տվել, այո, պատերով եմ ծեփելու, ով լեզվին տվեց»,- նշեց Փաշինյանը։ *** |
Այսօր ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեք աշխատանքային այց կկատարի Ռուսաստան։
«Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում լինում է ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափով առաջնորդների հանդիպում կլինի, այսինքն՝ ամեն տարի է դա լինում, այս տարի էլ է լինելու։
Մյուսը դեկտեմբերի 11-12-ը նախատեսված ԵԱՏՄ միջկառավարական, այսինքն՝ վարչապետների ձևաչափով հանդիպումն է, որն էլի վաղուց պլանավորված հանդիպում է, այսինքն՝ երեքից երկուսն այդ ձևաչափով են։
Եվ նախնական պայմանավորվել ենք, որ դեկտեմբերի 3-ին աշխատանքային այց կունենամ Մոսկվա, ՌԴ նախագահի հետ կունենամ հանդիպում, քննարկում։ Բոլոր երեքն էլ նախապես հայտարարված են եղել։ Դուք հիշում եք, որ Բիշքեքում հանդիպման արդյունքներով ասացինք՝ ՌԴ նախագահն էլ ասաց, ես էլ ասացի, որ այս ընթացքում այց կլինի, որպեսզի ընթացիկ հարցերքննարկենք»,- նշեց Փաշինյանը:
***
«Դուք հայտարարում եք, որ խաղաղությունը ինստիտուցիոնալ կդառնա վերջնականապես, եթե ընդունվի նոր սահմանադրությունը․ սա արդյո՞ք նշանակում է, որ այդ հարցը քննարկել եք Ադրբեջանի նախագահի հետ»,-․ այսօր ճեպազրույցում անդրադառնալով այս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Նախ ես ասացի, որ ես իմ երաշխավորությունը տալիս եմ իմ քաղաքական կապիտալով, բայց մյուս կողմից, այո, շատ կարևոր է, որ միջազգային հանրության շրջանում ձևավորվի ըմբռնում։ Այո, այս թեմայով քննարկում ունենում ենք նաև Ադրբեջանի հետ, այո այս թեմայով քննարկում ենք ունեցել նաև Դուբլինում Ադրբեջանի նախագահի հետ։ Արձանագրենք, որ հիմա մի շրջան է, որ պրոցեսները շատ արագ են զարգանում․․․ Ինտենսիվ այցեր են տեղի ունենում․․․ Այո, մենք այս թեմայով աշխատում ենք Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի հետ, այսինքն՝ առաջին հերթին մեր հարևանների և նաև միջազգային հանրության հետ ընդհանրապես, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, դրա մասշտաբն ավելի մեծ է, քան Հայաստան-Ադրբեջանը»։


