▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. . . Նիկոլ Փաշինյան

 Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Անթալիա մեկնելու պլաններ ունեմ` COP–ին մասնակցելու. Նիկոլ Փաշինյան

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովն Անթալիայում կանցկացվի նոյեմբերի 9-20-ը։

Դիտեք նաև՝ 

***

Հայաստանը կրկին կլինի համաձայնողի դերում. Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են պայմանագիր կնքել թուրքական այն ընկերության հետ, որը կհաղթի Ախուրյան գետի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգման համար Թուրքիայում հայտարարված մրցույթում

«Ընթացակարգային բարդությունների մեջ չընկնելու համար որոշվեց, որ թուրքական կողմը կհայտարարի մրցույթ, և հաղթած ընկերության հետ պայմանագիր կկնքի նաև ՀՀ–ն։ Առաջիկայում այդ ընթացակարգերը կանցնենք ու կամրջի շինարարությունը, վերականգնումը կմեկնարկի»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։

***

Հայաստանը նախապատրաստական ոչ մի քայլ չի սկսել ԵԱՏՄ–ից դուրս գալու համար. Փաշինյան

«Սկսել ենք նախապատրաստություն, ինչպես ժողովրդին ենք խոստացել, այլընտրանքի ձևավորման, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա»,– ընդգծեց նա։

Նա նշեց` այս պահին չունենք այլընտրանք, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս գանք, բայց պրոցեսը տանում է դրան, որ 2027-2028թթ պաշտոնապես դիմենք ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու համար։

Դիտեք նաև՝

63 տարեկան անձը ծեր մարդ չէ, անգամ 72 տարեկան անձը ծեր չէ. Փաշինյան

ՀՀ կառավարությունը 400 մլն դրամ կհատկացնի, որպեսզի 63–72 տարեկան քաղաքացիներն իրենց տնտեսական ներուժն իրացնեն և բիզնես–նախաձեռնություններ ունենան։

Առնվազն 400 անձի համար կրթական ծրագրի իրականացման համար աջակցությունը կլինի մինչև 2 մլն դրամ ու նրանցից ընտրված 200 անձի համար արդեն կտրամադրվեն ֆինանսական համապատասխան միջոցներ։ Ծրագիրը պիլոտային է։
 

«Շատ դեպքերում մարդուն թոշակառու պիտակը կպցնելով` նպաստում ենք նրանց տնտեսական ապակտիվացմանը։ Մենք քաղաքական ուղերձ ունենք հղելու, որ 63 տարեկան անձանց համար դեռ կյանք կա դիմացն ապրելու»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
***

«Արհեստական բանականությունը զարգանալու է, բայց նաև կարևոր է արձանագրել, որ անխուսափելիորեն հաջորդիվ տեղի է ունենալու հետևյալը՝ արհեստական բանականությունն ավելի ու ավելի տեսանելիորեն տեղադրվելու է առարկաների մեջ, դա նշանակում է, որ եթե մենք հիմա վիրտուալ տարածքում ենք արհեստական բանականության հետ հաղորդակցվում, հաջորդ սերունդն արհեստական բանականության հետ առնչվելու է իրական տիրույթում»,- այս մասին այսօր Կառավարության նիստում Ֆիզիկական արհեստական բանականության ծրագիրը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ հիմա մենք առնչվում ենք, բայց պատկերացում չունենք, թե մյուս կողմում ով է կանգնած, հետագայում մեր դիմաց լինելու է կոնկրետ տեսք, ձև, մարմին ունեցող, իր գործառույթների հետ կապված՝ նաև ձեռքեր, ոտքեր ունեցող ռոբոտ։ Եվ հիմա գիտությունն աշխատում է այդ տրանսֆորմացիան և այդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ»,- հավելեց Փաշինյանը։

Կառավարությունը հաստատեց Ֆիզիկական արհեստական բանականության ծրագիրը։

Ծրագրի նպատակն է ԵՊՀ-ում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում ձևավորել ռոբոտաշինության և ԱԲ-ի հատման ոլորտում միջազգայնորեն մրցունակ գիտահետազոտական և կրթական կարողություններ։ Ծրագրի իրականացման 7 տարիների արդյունքում նախատեսվում է առնվազն 14 մլն դոլարի ներդրում՝ կեսը՝ պետության, կեսը՝ մասնավորի կողմից։

Հասարակություն далее