▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Ծառուկյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր համար ոչինչ չի արել

UFC-ի թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր համար ոչինչ չի արել։

Ամերիկացի հայտնի բլոգեր և գործարար Պատրիկ Բեթ-Դեյվիդի (PBD Podcast) հետ հարցազրույցում, անդրադառնալով իր կարիերային, Ծառուկյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ աջակցություն չի ստացել։ Նա հավելել է, որ իրեն ֆինանսապես և կեցության հարցերով մեծապես օգնել են Ռուսաստանի հայ գործարարները։ Չնայած կառավարության հանդեպ ունեցած դժգոհությանը, մարզիկը շեշտել է, որ չափազանց հպարտ է հայ լինելու համար, միշտ բարձր է պահում Հայաստանի դրոշը և նպատակ ունի դառնալ UFC-ի պատմության մեջ առաջին հայ չեմպիոնը։

Սպորտ далее