▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ծուղակ է Ձեր և հայկական ֆուտբոլի համար. Առաջին հայկական ճակատն՝ ակումբներին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ ակումբներից 30-ի նախաձեռնած ՀՖՖ արտահերթ ժողովում 29 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեցին «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կանոնադրությունում փոփոխությունները և լրացումները։

Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար այլեւս պարտադիր պայմաններ չեն վերջին մեկ տարում մշտապես բնակվելը Հայաստանի Հանրապետությունում և հայերենին տիրապետելը։

Պահպանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։

Ընդունվեց նաեւ կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխությունը։

Այն է՝ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։

***

Առաջին հայկական ճակատը  հայտարարություն է արել.

«ՀՖՖ-ն ամբողջ պատասխանատվությունը թողնում է ակումբների վրա

Երկրպագուների բաց նամակին ՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ խուսանավելով կառույցին ուղղված հարցերից։ Այսօր կայանալիք արտահերթ ժողովի և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը շատ ուղիղ կերպով դրել է անդամ ՀԿ-ների վրա՝ «լվանալով սեփական ձեռքերը»։

Հարգելի՛ ակումբներ, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան արատավոր որոշում են ձեզ առաջարկում կայացնել, որ նույնիսկ ՀՖՖ տխրահռչակ ղեկավարությունը չի ցանկանում, որ այդ որոշումը կապվի իրենց անվան հետ։ Սա ծուղակ է Ձեր և հայկական ֆուտբոլի համար։ Եվս մեկ անգամ դիմում ենք Ձեզ, որպեսզի զերծ մնաք այս փոփոխությունները կատարելուց, քվեարկե՛ք «դեմ» կամ «ձեռնպահ»։ Մայրենի լեզվին տիրապետելը չի կարող շահարկման առարկա լինել՝ ո՛չ ֆուտբոլում, ո՛չ էլ որևէ այլ ոլորտում»։

Սպորտ далее