▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին

Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»

«2026-ի հունվարին «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում «երկարատև քննարկումներից» հետո որոշեցին մրցույթ հայտարարել եւ վարձակալել 1998 թվականի արտադրության «Opel» մարդատար ավտոմեքենա»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

***

«Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նյութը՝ «Հետքի» հրապարակման հիմքով․ ձախ նկարում նախկին ԲՀԿ-ական, ներկա՝ Քպ-ական, նախկինում՝ Սյունիքի մարզպետ, ներկայում՝ ՔՊ պատգամավոր Կարեն Համբարձումյանն է, աջ նկարում՝ նրա եղբայրը՝ Տիգրան Համբարձումյանը:
Վերջինս՝ 2025 թվականին գնել է 1998 թվականի արտադրության «Opel» մակնիշի մեքենա 300,000 դրամով և տվել այն վարձով «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին տարեկան՝ 1,990,000 դրամով:
Մրցույթում, բնական է, մասնակցել է միայն Տիգրանը և հաղթել է, քանի որ պահանջվող մեքենայի տեխնիկական բնութագրում նշված են եղել հենց իր մեքենայի տեխնիկական տվյալները։
Փաստացի, պետությունը վճարում է տարեկան 2մլն դրամ վարձատրություն մի բանի համար, ինչի վաճառքի շուկայական արժեքը 6,6 անգամ ավելի պակաս է:
Եվս մեկ ուշագրավ փաստ
Նույն մեքենան տվյալ ՊՈԱԿը վարձակալել է սկսած 2022 թվականից այլ սեփականատերերից, սկզբից՝ 695,000 դրամով, հետո՝ գնալով ավելի թանկ: Այս պահի դրությամբ 300,000 դրամանոց Օփելի վարձակալությունը պետությանը արժեցել է մոտ 6 մլն դրամ: Մոտակա 5 տարում, դրա ծախսը պետության վրա հավանաբար կգերազանցի 15 մլն դրամը:
Նման OPEL, հավանաբար չի եղել մեքենաշինության պատմության մեջ: Իր առաքելությունը ավարտելուն պես այն կարելի է ուղարկել Գերմանիա՝ որպես թանգարանային նմուշ, կամ կանգնեցնել Հաղթանակի զբոսայգում՝ իբրև կոռուպցիայի հանդեպ տարած հաղթանակի սիմվոլ»:

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․

Սիսիանում ՔՊ-ականի կողմից 300 հազար դրամով գնված Օպելը պետության վրա տարեկան 2 միլիոն դրամով վարձակալությամբ «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա։
Մեր վճարած հարկերը նման լկտի կերպով թալանողները պետք է լինեն բանտում։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հետևելու է այս գործի ընթացքին, քանի որ նման բան անողները, մեզ համար, մեր գրպանից դրամ հանող ջեբկիրից չեն տարբերվում։
Հ.Գ. Ապրի «Հետք»-ը, որակյալ նյութ է արել»։

Հասարակություն далее