▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախուրյանում կրթվելը նորաձև չէ. ՔՊ ավագանու ընտրացուցակի անդամի խայտառակ անգրագետ դիմումը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը՝ կից լուսանկարով.

Ախուրյանում կրթվելը նորաձև չէ. ՔՊ ավագանու ընտրացուցակի անդամի խայտառակ անգրագետ դիմումը

Ախուրյանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որտեղ առաջադրվել է միայն ՔՊ-ն...

Համացանցում հայտնվել է մի խայտառակ անգրագետ գրված դիմում, որի հեղինակը, ըստ Ախուրյանի ավագանու ընդդիմադիր անդամ Մարտիկ Մաթոսյանի, ընդգրկված է ՔՊ ցուցակի տասնյակում...

"Կրթվելը նորաձև է" շարժման ղեկավարուհի և Նիկոլի կողակցուհի Աննա-Էրատոն լավ կլիներ առաջնայինը կրթեր կողակցին ծառայող սուպեր-անգրագետներին, որ գոնե նմանօրինակ խայտառակ սխալներով դիմումներ չգրեին ու ընդհանրապես՝ դիմում գրել սովորեին...

Չնայած, ՔՊ-ն երևի գտնում է, որ նմանօրինակ անգրագետն արժանի է լինել 47 հազար բնակչություն ունեցող Ախուրյան համայնքի ավագանիում...

Հիշում եք, ժամանակին նիկոլական անգրագետները ինչպես էին հրճվում Ջրաշեն գյուղի ավագանու անդամի ("Հա ի՜նչ, հետո ի՜նչ"արտահայտության հեղինակ) վրա, ով չէր ավարտել միջնակարգ դպրոցը... Հիմա իրենք ավելի խայտառակ անգրագետ կադրեր են քաղաքական դաշտ բերում...

Ախուրյան համայնքի բնակիչներ, լա՞վ եք...

Հասարակություն далее