▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդպիսի կուզիկացած, խեղճուկրակ դիրքով է լինում նաև Նիկոլ Փաշինյանը․․․Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիայի նախագահ Էրդողանը ոչ միայն լավ է տիրապետում body language-ի' մարմնի լեզվի հմտություններին, այլև ունի սուլթանական հոգեբանություն և այլոց հետ հարաբերվելիս իրեն պահում է հենց այդ դիրքերից։
Տեսեք նրա արհամարհանքով հայացքը և փռված, ոտքերը չռված դիրքը։
Չկարծեք, թե դա անդաստիարակության նշան է։ Էրդողանը այդկերպ իր անհարգալից վերաբերմունքը, ցինիզմը և հեգնանքն է ցույց տալիս Ռուսաստանի և Բելառուսի նախագահների նկատմամբ։
Ավելի պարզ ասած՝ ոտքերի այդ բաց դիրքով Էրդողանը ցույց է տալիս, որ Պուտինն ու Լուկաշենկոն իր համար այդ արժեքն ունեն։ Այդպես ոչ մի բարոյական մարդ չի անում, եթե հատուկ չի ընդգծում իր վերաբերմունքը։ Դա հենց մարմնի լեզվի հոգեբանական արտահայտություն է, որի վրա աշխատում են բազմաթիվ մասնագետներ։
Եթե Պուտինը փորձում է հավասարի կեցվածք պահել, ապա Լուկաշենկոն իր դիրքով և ձեռքերով ինքնաբերաբար հայտնվում է ենթակայի և ստորադասի, նվաստի վիճակում։
Լուկաշենկոյի նման այդպիսի կուզիկացած ու ձեռքերով փակված, խեղճուկրակ դիրքով է լինում նաև Նիկոլ Փաշինյանը, երբ հանդիպում է ԱՄՆ -ի, ԵՄ-ի, Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավարների հետ։
Հաճախ մարդկանց դիրքերը և շարժուձևը ավելի շատ բան են ասում, քան խոսքերը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее