▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպե՞ս եք մաքրում Քարի լճի շրջակայքը...

«Սպիտակ ջոկատ»-ը գրել է. «Խնդրում ենք տարածել։ Օգոստոսի 20-ին ԲԸՏՄ-ն հպարտությամբ հայտարարեց, որ Քարի լճի շրջակայքը մաքրվել է և գտնվում է «պատշաճ սանիտարական վիճակում»։

Այսօր (29.08) գնացինք։ Պարզվեց՝ «պատշաճ վիճակը» նշանակում է նորից լցված աղբ + հին թափված աղբ։ Նույն հայտարարության մեջ նշվում էր, որ համայնքին առաջարկվել է տեղադրել անհրաժեշտ քանակությամբ աղբամաններ և պարբերաբար կազմակերպել աղբահանություն՝ աղբի նոր կուտակումները կանխելու նպատակով։Աղբամաններ, որքան մենք տեսանք, ընդհանրապես չկան, իսկ աղբահանությունը պատշաճ կազմակերպված չէ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Աշտարակի համայնքապետարան, այսպես ե՞ք մաքրում, այսպես ե՞ք հետևողական»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее