▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. « ... Բա որ քո հետևից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր

ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին, երբ դեռ լրագրող էր աշխատում, անցել է թմրանյութի գործով։ Գործը հետագայում կարճվել է, և նա քրեական պատասխանատվության չի ենթարկվել։​

2017 թվականի նոյեմբերի 28-ին Հովհաննիսյանը իր Nissan March մեքենայով և ուղևոր Գևորգ Սավթալյանը բերման են ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին՝ ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով։ Մեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել է 0.24 գրամ դեղնականաչավուն զանգված։​ Դեկտեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն): Տրամաբանական կլինի, որ Նիկոլ Փաշինյանը փորձի պարզել, թե ինչո՞ւ է իր կուսակցության այս պատգամավորի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել՝ արդյո՞ք քննիչին կաշառել են, թե՞ «նարկոշության» կամ «բառիգության» վրա բռնված Հովհաննիսյանը «հավաքագրվել» է ոստիկանության կողմից: Գլոբալ առումով՝ ԱԺ պատգամավորի թեկնածուին, ի թիվս այլ չափանիշների, օրենսդրորեն պետք է առաջադրվի նաև նարկոթեստ հանձնելու պահանջ: Այդ պարագայում, գուցե Արթուր Հովհաննիսյանի նման պատահականությունները խորհրդարանում չհայտնվեին ու չփորձեին Գագիկ Ծառուկյանին ու այլ հարգարժան մարդկանց պիտակավորելով՝ ինքնահաստատվել: Չնայած՝ զրոն, արժեք ու արդյունք չստեղծած մարդը ինքնահաստատվել չի կարող, եթե անգամ Փաշինյանի փեշի տակ սողում է: Ուղղակի, պատգամավորի էս տեսակի մոտ անգամ տարրական ինքնապաշտպանության բնազդը չի աշխատում. եթե նրա ուղեղն անհուսալի «չորացած» չլիներ, հեղինակություն ունեցող մարդկանց մականունով չէր դիմի: Ախր, եթե նրա տրամաբանությամբ շարժվենք, շատերը նրա հետևից կարող են գոռալ «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր:

Ողբերգությունն է էս տեսակին խորհրդարանում հանդուժելը. Նիկոլի փեշի տակից մի օր հայտնվելու եք նույն կարգավիճակում, ինչ ունեցել եք 2017-ին՝ բարոյական բոմժի կագավիճակում:»:

Հասարակություն далее