▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված խարդախության համար

ԱՄՆ-ում կալիֆոռնիացի բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ Medicare պետական բժշկական ծրագրի շրջանակում ավելի քան 45 մլն դոլարի խարդախության համար, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, նա վճարման հաշիվներ է ներկայացրել բոտոքսի ներարկումների համար, որոնք չեն կատարվել, բժշկական ցուցումներ չեն ունեցել կամ կատարվել են բացառապես կոսմետիկ նպատակներով։

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, սա այս պահի դրությամբ բոտոքսի ներարկումների հետ կապված խոշորագույն խարդախությունն է։

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով, 45-ամյա Մայիլյանը Գլենդեյլ քաղաքում գտնվող Healthy Way Medical Center կլինիկայի սեփականատերն էր, որը գեղեցկության և կոսմետոլոգիայի ոլորտի ծառայություններ էր առաջարկում։ Medicare-ը փոխհատուցում է բոտոքսի ներարկումների ծախսերը, երբ դրանք անհրաժեշտ են քրոնիկ միգրենի բուժման համար և նշանակվել են համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում։

Աղբյուրն՝ այստեղ

Հասարակություն далее