▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է հիմնադիրներից գլխավոր տնօրենի մարմինը

Տեսանյութն՝ Asekose-ի տելեգրամյան ալիքում

Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա, հաղորդում է Գագիկ Շամշյանը։

Դեպքի փաստով քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն էր, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի  հիմնադիրներից էր, և  գլխավոր տնօրենն էր։

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք քննչական բաժինը պարզում է։

Սկզբնաղբյուրը նաև գրում է, որ նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չի հրապարակում։

Հասարակություն далее