▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք է տեղի ունեցել Ամուլսարի հանքավայրում

Գագիկ Շամշյանին մանրամասներ են հայտնի դարձել Վայոց ձորի մարզի Ամուլսարի հանքավայրում ծեծկռտուքի մասին։

«Հոկտեմբերի 6-ին  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Լիդիան Արմենիա» Ամուլսարի ՓԼ-7 տեղամասում աշխատանքային հարցերի շուրջ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները պարզել են, որ ծեծկռտուքին մասնակցել են մի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 43-ամյա Հ․ Ք.-ն, 25-ամյա Մ․ Զ.-ն, 35-ամյա Ա․ Զ.-ն, մյուս կողմից՝ Շիրակի մարզում հաշվառված 49-ամյա Ա․ Պ.-ն և Երևանի բնակիչ 42-ամյա Ա․ Ս.-ն։

Պարզվել է նաև, որ նշված անձանց միջև ծեծկռտուքը աշխատանքային օրվա ավարտից հետո շարունակվել է Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի սկզբնամասում՝ ոչ բնակելի հատվածում, որտեղ վերջիններս ձեռքերով, ոտքերով և քարերով միմյանց են հարվածել, ինչի հետևանքով Հ․ Ք․-ն, Մ․ Զ․-ն և Ա․ Զ․-ն մարմնական վանսվածքներով նախ օգնություն են ստացել «Լիդիան Արմենիա»-ի բուժկետում, որից հետո տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն»,- նշել է լրատվամիջոցը։

Հասարակություն далее