▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք՝ «Շատ շոգ է, արի քշի` գնանք» խոսքից հետո․․․

Լրագրող Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Այս ծեծկռտուքը Էջմիածին- Երևան ճանապարհին էր` Աստվածածնի վերափոխման տոնին։ Այս խայտառակությունը եղավ, քանի որ երթուղայինի վարորդը նախ մտածում է, որ կարող է ուղևորին զրկել խոսքի իրավունքից («Շատ շոգ է, արի քշի` գնանք»,- խոսքի համար), ապա, որ նրան մեքենայից իջեցնելու իրավունք ունի։
Հետո մյուսները` այս դեպքում դիսպետչերը (երթուղայինում այդ ճանապարհի մշտական ուղևորներն ասացին, որ դեսպետչերն է), կարծում է, որ ուղևորին ծեծելու միջոցով դաստիարակելու իրավունք ունի։
Ահա թե ինչ է լինում, երբ փոքրիկ մարդկանց թվում է, թե մեծ իշխանություն ունեն»։

***

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, վիճաբանում, հայհոյում ու հարվածում են իրար։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև։

Երթուղայինի 72-ամյա վարորդը և 39-ամյա կարգավարը Էջմիածին քաղաքի Խորենացի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանների օպերատիվ արձագանքման արդյունքում նաև կանխվել են հնարավոր զարգացումները»:

Հասարակություն далее