Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան ի էջում գրում է․ «Մենք դարձել ենք մի ժողովուրդ, որտեղ կայանատեղիի, հայացքի կամ մի քանի բառի համար մարդ սպանելը դարձել է «տղամարդկություն»։ Այս ի՞նչ կատաղություն է պատել մեր սրտերը։ Սա «արժանապատվություն» չէ, այլ հոգևոր դատարկություն։ Ան-Քրիստոս կյանք։
Ձեզանից շատերի պես սիրտս ահավոր ցավում է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության համար՝ ուր մեքենայի կայանատեղիի համար հարևանների միջև վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։ Պատկերացնում է՞ք։ Հարևան են եղել, երևի իրար տուն հաց էլ կերած կլինեն, ու մեքենան մի քիչ այս կողմ կամ այն կողմ կայանելու համար վիճաբանություն, ու երիտասարդ բժշկի սպանություն։
Ժողովուրդ, իսկական ուժը դանակ հանելու կամ հայհոյելու մեջ չէ, այլ ինքնատիրապետման։ Մարդիկ մի հայացքի համար, մեքենայով ճանապարհը չզիճելու համար, կամ պարզվում է կայանելու համար, իրար են ծեծում, կամ սպանում։ Ագրեսիան դարձել է համազգային հիվանդություն։ Բայց տղամարդկությունը դրա մեջ չի, այլ ինքնատիրապետման։
Երբ որ մենք բարկանում ենք, մեր միտքը սևանում է, ու եթե մենք մեզ տիրապետել չսովորեն, եթե մենք ինչ որ բան կուլ տալ չսովորենք, ապա սևացած մտքով բարկությունը մեզ գազան կդարձնի։ Ու կամ դու կսպանես, կամ քեզ կսպանեն, կամ կծեծեն։ Նույնիսկ եթե դու սպանես ու գնաս տարիներով բանտերում փտես, արժի՞ մի փոքր վեճի համար։ Արժի կյանքդ խորտակես եթե ինչ որ մեկը քեզ այնպես չնայեց, կամ ճամփա չտվեց։
Երբ որ մեկը քեզ բարակցնում է, քեզ զսպի ու մեղմ պատասխան տուր, որ դիմացինի բարկությունը թուլացնես, որովհետև չգիտես մեջ ինձ դև կա այդ պահին։ Խոհեմ եղիր, մի քաղցր զիջողական խոսքով մեղմացրու դիմացինի բարկությունը։
Աստծո Խոսքն է այդպես սովորեցնում։ «Սիրալիր պատասխանը մեղմացնում է զայրոյթը, բայց խիստ խոսքը բարկություն է հարուցում։» (Առակաց 15:1):
Ժողովուրդ ջան, արթնացե՛ք, քանի դեռ միմյանց չենք կերել։ Վեճը լուծելու առաջին լեզուն պետք է լինի բանականությունը, ինքնատիրապետումը, այլ ոչ թե ագրեսիան։ Համոզեք այս բանն ինքներդ ձեզ ու սովորեցրեք ձեր երեխաներին, քանի դեռ այս չար փորձանքը ձեզ չի մոտեցել։
Իսկ ձեզանից նրանք, ովքեր որ հասկանում են այս բաները և ունեն Աստծո երկյուղը, խնդրում եմ, աղոթեք մեր ազգի համար, որ Տերը թուլացնի մեր միջի ագրեսիան և հեզության ու խոնարհության սիրտ տա մեզ։
Անկեղծորեն ցավակցում եմ զոհված երիտասարդ բժշկի ընտանիքին։ Աստված ողորմի ու սփոփի այս ծանր օրերին»։


