▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով

Սեպտեմբերի 24-ին Երևանում՝ Եղվարդի խճուղում գործող «Ադորա» ռեստորանային համալիրում, ծննդյան միջոցառման ժամանակ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։ Դեպքի վերաբերյալ հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ըստ հրապարակման՝ ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ ռեստորանային համալիրում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում։ Դեպքի վայր ժամանած Դավիթաշենի բաժնի ծառայողները պարզել են, որ միջոցառման ընթացքում Երևանի 32-ամյա բնակիչ Վրեժ Կ․-ն վիճաբանել է մի քանի անձանց հետ, հայհոյանքներ հնչեցրել և խանգարել միջոցառման ընթացքը։

Հրապարակման համաձայն՝ դեպքի մասնակիցները տեղափոխվել են ոստիկանության Դավիթաշենի բաժին։ Վրեժ Կ․-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ։

Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կանխել մասնակիցների կողմից հնարավոր հաշվեհարդարը։

Հասարակություն далее