▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք եղկելի եք». Փաշինյանը ` լրագրողներին` ճեպազրույցի ժամանակ

«Տևական ժամանակ է՝ Եռաբլուրը դարձրել եք քաղաքական և հանրային մանրադրամ՝ ձեր նեղ շահերի համար»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով իրեն հարց ուղղած լրագրողին և ընդդիմությանը:

«Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես: Դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք Եռաբլուրից: Ձեզ համար Եռաբլուրն ընդամենը մանրադրամ է՝ ձեր հանրային քաղաքականության մեջ օգտագործելու համար։ Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը․․․

Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ՝ Միշիկի գլխավորությամբ, դուք եղկելի եք․․․ Բոլոր ճողոպրածներին, որոնք ինձ կմեղադրեն հող հանձնելու համար, ես իրենց կասեմ՝ ինչու չեք զոհվել, ու ճիշտ կանեմ, ու ասում եմ բոլոր փախածներին, որովհետև մեծ-մեծ խոսողների 90%-ը փախածներ են, այն 10%-ն էլ՝ տղերքի թիկունքում թաքնվածները»,- ընդգծել է Փաշինյանը։

«Ձեր ատելության, սպառնալիքների դոզան, կիրքը մինչև ո՞ւր է հասնելու․ արդեն որերորդ անգամ նայում եք հայ մարդու աչքերին ու ասում եք՝ բա դու խի՞ չես զոհվել։ Ձեր քյարը ո՞րն է նրանց զոհվելու»,- այսօր ճեպազրույցի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն այս հարցն ուղղեց։

«Դուբլինում Ալիևին հարցրե՞լ եք՝ ինչո՞ւ չի իր հոր հետ մեռել։ Ինչո՞ւ եք միայն հայերին հարցնում։ Կներեք արտահայտությանս համար, բա դուք ինչո՞ւ եք սաղ մնացել․․․»,- նշեց լրագրողը՝ նաև հավելելով՝ 18+ ինչ խուժանական սպառնալիք ասես հնչեցրել եք, ու ձեր մազը չի ծռվել։

***

«Մենք ընդդիմության հետ հարաբերվում ենք այն ձևով, ինչ ձևով իրենք են մեզ հետ հարաբերվում։ Այսինքն՝ մենք չենք պատրաստվում ընդդիմությանը տալ հնարավորություն ինչ ուզես, երբ ուզես, ոնց ուզես ասելու»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ պատրաստվում էդ «դուրսպրծուկներին» հանդուրժել, որ մի հատ էլ դուրս գան, խոսան կոռուպցիայի մասին։ Կոռուպցիան ձեր ԴՆԹ-ն է, ձեր ծագումնաբանությունը կոռուպցիա է։ Էդ կուտոկը, ով որ կա, իրանք ծագում են կոռուպցիայից։ Էդ մարդիկ դուրս են եկել կոռուպցիայի մասին են խոսում։ Կարապետյանների, Քոչարյանների ընտանիքը, Սերժ Սարգսյանն ու Միշիկը Հայաստանում կոռուպցիայից պիտի խոսե՞ն․․․ Գլուխներդ պատին եք տվել, այո, պատերով եմ ծեփելու, ով լեզվին տվեց»,- նշեց Փաշինյանը։

Հասարակություն далее