▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդ ադրբեջանցին երեխաներին պատանդ էր վերցրել, երեխաների մոր վրա կրակել է մինչև պատրոնները չեն պրծել...Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանի գրառումը.

Էդ ադրբեջանցին երեխաներին պատանդ էր վերցրել, երեխաների մոր վրա կրակել է մինչև պատրոնները չեն պրծել: Երեխաները ծանր վնասվածքներով հիվանդանոցում են, մայրը երեք մատ ա կորցրել... Ու ստեղ պետք ա հիշել էն բոզիտղերքին, որ երեկվանից, հրահանգով, աջ ու ձախ հարցազրույց են տալիս ու պնդում, որ «եղածը մի բան չի», «մտել փլավ կերել, կոմպոտ խմել», «իրավապահները միանգամից եկել են», «երեխեքին հոգեբաններն են օգնում»:

Մինչդեռ հենց հիմա ևս երկու ադերբեջանցու են ման գալիս Սյունիքում ու աղոթում, որ դրանք արդեն հետ գնացած լինեն, որ հանկարծ բռնելու կարիք չլինի:

***

Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը «Ազատությանը» պատմել է, որ զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները:

Այժմ հիվանդանոցում բուժում ստացող 39-ամյա Անի Ավետիսյանը, քրոջ խոսքով, բազմաբեկոր վնասվածքներ ունի՝ ազդրի և ձեռքի շրջանում:

Արփի Ավետիսյանը պատմել է, որ ադրբեջանցուն առաջինը նկատել են կնոջ դպրոցական երկու երեխաները՝ որդին ու դուստրը: Դպրոցից վերադառնալիս հեռախոսով խոսելիս են եղել ծնողների հետ, երբ կոտրված են հայտնաբերել իրենց տան կողպեքը, ապա մտել են հյուրասենյակ ու տեսել ադրբեջանցի զինվոր Նասիմ Մուսաևին, հասցրել են գոռգոռալ ու մորն օգնության կանչել, բայց ադրբեջանցին նրանց ձեռքից վերցրել է հեռախոսը:

Ըստ Արփի Ավետիսյանի՝ քույրը մեքենայով արագ հասել է տուն և երբ տեսել է, որ ադրբեջանցին զենքն ուղղել է երեխաների ուղղությամբ, ձեռքով փորձել է փակել ինքնաձիգը, ադրբեջանցին կրակել է, ինչի հետևանքով կտրվել են Անիի ձախ ձեռքի երեք մատները:

Ապա, քրոջ խոսքով, զինվորը նորից է լիցքավորել ինքնաձիգը ու այդ ժամանակ ձեռքից և ոտքից վիրավոր կինը դանակով դիմել է ինքնապաշտպանության ու մի քանի հարված հասցրել ադրբեջանցուն: Ապա ադրբեջացին հարվածներ է հասցրել կնոջը, ինչի հետևանքով Անին ուշագնաց է եղել: Հետո արդեն նրա 15-ամյա տղան է սկսել դիմադրել զինվորին: Ու հենց այդ ընթացքում էլ կոտրվել է տղայի դաստակը:

Հասարակություն далее