|
«Բիշքեկում ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր օրակարգն է։ Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ նրանք ասել են, որ իրենք ընդունում են, որ Սահմանադրության հարցը ՀՀ ներիքն հարցն է և որևէ մեկը միջամտելու իրավունք չունի, պարզապես նրանք մեզ իրազեկում են, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիքորոշում»,- այսօր ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե մենք այսպես թե այնպես փոխելու ենք Սահմանադրությունը, դա արդեն իսկ մեր նախընտրական և Կառավարության ծրագրի մաս է, ի՞նչն է մեզ խանգարում, որպեսզի հաճելին համատեղենք օգտակարի հետ»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ նոր Սահմանադրություն պետք է ունենանք «Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր և սկզբունքային հարց է, եթե չստացվեց՝ կարող ենք գնալ ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք արտահերթ ընտրություններ անցկացնել»,- ընդգծեց Փաշինյանը: *** |
|
«Մեր պատմության մեջ երևի առաջին անգամն է, որ մետրոպոլյան մեզ ոչ թե ձգում է դեպի իրեն, այլ անուղղակի կերպով ասում են, որ ձեզ կհեռացնենք մեզնից»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը կասեցնելու մասին զեկույցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդող շրջանում Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական առումով չբերեցին սպասված հետևանքների, այն հետևանքների, որը որոշ շրջանակներ Հայաստանում և Հայաստանից դուրս ուզում էին։ Սա Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու երրորդ դեպքն է լինելու վերջին 3 տարվա ընթացքում։ Առաջինը՝ 2023թ․ իրադարձություններն էին, երբ Ղարաբաղում ռուս խաղաղապահների նեկայության պայմաններում ի՞նչն էր նպատակը մարդկանց հոսքն ուղղել դեպի Հայաստան և զուգահեռաբար քաղաքական իշխանությունը փոխելու կոչեր էին հնչեցնում հայտնի տեղերից․ չստացվեց։ Հաջորդը՝ 2026թ․ խորհրդանական ընտրություններն էին, այդ մի փորձն էլ չստացվեց, հիմա 3-րդ փորձն է ըստ էության նախատապտրաստվում, որը լայնորեն քննարկվող գաղտնի պլանի մի մասն է»,- նշեց Փաշինյանը։ «Այստեղ տնտեսական բաղադրիչը չկա, քաղաքական բաղադրիչն է։ Նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է և Հայաստանի նկատմամբ վերահսկողություն սահմանելը, դե ֆակտո և դե յուրե Հայաստանին անկախությունից զրկելը»,-հավելեց վարչապետը։ *** |
|
«Շատերին դուր է գալիս, թե դուք ինչպես եք «դուխով» շփվում Վլադիմիր Պուտինի հետ»,- այսօր ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս դիտարկմանը նշեց․ «Պրիմիտիվիզմը լավ բան չէ․ ուսին տպտպացրեց, աչքով տվեց, շփվում էիք․․․ Այսինքն՝ ձեր տպավորությունն այն է, որ հենց տեսնում ենք իրար, պիտի ի՞նչ անենք»։ «Հարաբերությունները դրական են և շարունակելու են դրական մնալ, բայց դա չի նշանակում, որ մեր պատմությունից 2020 թվականը ջնջվելու է, 2021, 2023 թվականները ջնջվելու են, դա չի նշանակում, որ այն, որ փողը վճարած էր, բայց մեզ սպառազինությունը չէր տրվում, մեր պատմությունից անհետանալու է, չի նշանակում, որ մեր պատմությունից անհետանալու է 2022 թվականի սեպտեմբերը․ 2022 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ-ը իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել՝ սրանից բխող խորքային հետևանքներով։ Փաստն այն է, որ երբ որ մենք զենքով, գազով, ծիրանով կախված ենք մի երկրից, դա սպառնելիք է մեր պետությանը, և մենք պետք է այդ սպառնալիքը կառավարենք։ Մենք ՀՀ անկախության մակարդակը բարձրացնում ենք․․․ Այդ ընթացքում ՀՀ քաղաքական վերլուծական շրջանակներում ասում են՝ Պուտինը Նիկոլի ուսին տպտպացրեց, էդ սաղ խաղեր են, կբացահայտվեն․․․ Այս ամեն ինչը շատ ավելի լուրջ է, քան մեզ մոտ շատերը պատկերացնում են, խոսքը Հայաստանի անկախության և պետականության մասին է»,- ընդգծեց Փաշինյանը։ *** |
|
«Այս ՏԻՄ ընտրություններում 5-6 նախկին հանրապետական գլխավորում են ՔՊ ցուցակը, կամ կոալիցիա են կազմել, իսկ պետական կառավարման համակարգում բազմաթիվ նախկին հանրապետականներ կան։ Տպավորություն է, որ պետական կառավարական համակարգը հանրապետականացվում է։ Դուք տեղյա՞կ չեք դրանից»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողն այս հարցով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ *** |
|
«Եթե տեսնում եք, որ անօրինական են քարոզարշավ անում, շատ պարզ լուծում կա դրան, գնացե՛ք ընտրությունների և քվեարկե՛ք դեմ, կապ չունի, թե որ քաղքական ուժն է ներկայացնում։ Ես բոլորին կոչ եմ անում, եթե ՔՊ-ն է անօրինական քարոզարշավ իրականացնում, գնացեք ընտրությունների և քվերկեք ՔՊ-ի դեմ»,- այսօր ճեպազրույցում անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին և դիմելով քաղաքացիներին՝ այս կոչն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի՞նչ է նշանակում՝ 2026 թվականի Հայաստանում մարդուն ճնշում են կամ վախի մթնոլորտ է, դո՛ւրս եկեք փողոցներ, ցույց արեք, բողոքի ակցիա արեք։ Ի՞նչ է նշանակում ճնշում են, ղալաթ են անում ճնշում են, ով է ճնշում, ուզում եմ իմանալ»։ |
«Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց, արտահերթ ընտրությունների կգնանք»․ Նիկոլ Փաշինյան
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


