|
««Հրապարակ» օրաթերթի 2023թ․ հոկտեմբերի 31-ի մի հրապարակման մեջ նշված է, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը և նրա քույրը՝ Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանն իրենց հանգիստն են անցկացնում Դուբայում․․․ Դա տեղի է ունեցել 2023թ․ հոկտեմբերի վերջին, ճիշտ այն ժամանակահատվածում, երբ արցախահայությունը բռնի տեղահանվում էր․ ուզում եմ իմանալ՝ դուք որպես հանրային ծառայող, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ, ի՞նչ պատասխանատվություն և հանրային ծառայողի ի՞նչ գիտակցում եք ունեցել այդ օրերին ձեր հանգիստն անցկացնելով»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին դիմելով ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Ծովինար Վարդանյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր էդգար Ղազարյանը։ *** |
|
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ական Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը։ «Ձեր խմբակցության պատգամավորները հաճախ են ԱԺ-ում տարբեր պատգամավորների կամ նրանց ծնողների մասին խոսելուց հիշատակում նրանց՝ մինչև 2018թ․ զբաղեցրած պաշտոնները՝ դա ներկայացնելով որպես բացասական դրսևորում։ Տիկին Վարդանյանի լուսահոգի հայրը (Գևորգ Վարդանյան-խմբ․) 1993թ․ զբաղեցրել է ՀՀ պետնախարարի պաշտոնը, 1995-98թթ․ պաշտպանության նախարարի տեղակալի, 1998-2000թթ. բնապահպանության նախարարի։ Այդ հանգամանքը ձեր խմբակցության ընդհանուր արժեհամակարհգային տեսանկյունից կոնֆլիկտ չի առաջացնո՞ւմ՝ թեկնածուի առաջադրման իմաստով»,- հարցրեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «Ըստ երևույթին ընդդիմադիրները չեն հասկացել, որ ոչ թե պաշտոնն է խնդիր, այլ պաշտոնը սեփական շահի համար օգտագործելու, կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու փաստը»,- արձագանքեց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը։ |
«Երբ արցախահայությունը բռնի տեղահանվում էր, դուք և ձեր քույրը հանգստանում էիք Դուբայում»․ Էդգար Ղազարյանը՝ քպ-ականին
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


