▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևան Ուելնես»–ում երեխաների ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնություն են կանչել

«Երևան Ուելնես» (նախկին «Մուլտի Ուելնես») մարզաառողջարանային համալիրում լողավազանում քլորի չափից ավելի արտահոսք է եղել, երեխաների ինքնազգացողությունը վատացել է։ Տեղեկությունը հաստատել են մարզաառողջարարական համալիրից:

«Շտապօգնություն ենք կանչել, որ առաջին բուժօգնություն ցույց տան։ Բայց անգամ դրա կարիքը չկար, բոլորը լավ են, իրենց լավ են զգում»,- հայտնել են «Երևան Ուելնես»-ից և հստակեցրել, որ հոսպիտալացվածներ չկան։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։

Հասարակություն далее