|
Հայաստանի կողմից Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը կազդի ոչ միայն երկու երկրների հարաբերությունների, այլև սեփական քաղաքացիների վրա։ Այս մասին Life.ru-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզային ռեժիմ մտցնի, ապա դա կանի ոչ թե մեր դեմ, այլ իր սեփական քաղաքացիների դեմ։ Դա կանդրադառնա նաև, չեմ կարող նույնիսկ ասել՝ մեր երկրում հայկական սփյուռքի վրա, որովհետև մենք, ճիշտ է, այս համատեքստում մարդկանց չենք բաժանում, այլ Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, որոնք Հայաստանում հսկայական թվով հարազատներ ունեն»,-ասել է դիվանագետը։ Զախարովայի խոսքով՝ այդ պատճառով նման որոշումը կանդրադառնա այն մարդկանց վրա, ովքեր Հայաստանի հետ կապված են բարեկամական և ընտանեկան կապերով, հայկական մշակույթով և պատմությամբ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը վիզային ռեժիմի հնարավոր փոփոխությունը կապել է հենց Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացների հետ։ «Պետք է պարզապես հիշել, որ դա արվելու է ոչ թե մեր դեմ, այլ այն մարդկանց դեմ, ովքեր Հայաստանն ընկալում են որպես իրենց պատմական հայրենիք, ովքեր կապեր ունեն Հայաստանի հետ և որոնք արյամբ ու ոգով հայկական մշակույթի ու հայկական պատմության մասն են»,- նշել է նա։ |
«Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի սեփական քաղաքացիների դեմ»․ Զախարովա
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


