▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե որոշեք հարց տալ՝ բա ո՞ւր են Ամուլսարի պահապանները, հիշեք»․ Թեհմինե Ենոքյան

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե մի օր որոշեք հարց տալ՝ բա ուր են Ամուլսարի պահապանները, բնապահպանները, հիշեք, որ հաղթած Վարչական գործով վճիռը շան տեղ դնող չեղավ, համայնքի բնակիչների կարծիքը ոչ մի արժեք չունեցավ, Ջերմուկում Ամուլսարի խնդրով պաշտոնական հանրային լսումներ չանցկացվեցին: Անգամ Բեռնի կոնվենցիայի խախտումը և կոմիտեից պահանջը դադարեցնել շինարարությունը և նոր ՇՄԱԳ անցկացնել քոռ կոպեկի արժեք չունեցավ: Թե բա COP17 ենք անց կացնում: Ձև են տվել՝ յանի բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում:
Սողացող մարդու տեսակը ամեն հարմար իրավիճակում միշտ սողալու և սողոսկելու ձև կգտնի, փողը ըտենց բան ա:
Հանքակերները տասնյակ SLAPP գործեր սկսեցին բողոքողների դեմ՝ լռեցնելու նպատակով, որոշ դեպքերում էլ ակնհայտ տուժող քաղաքացին մեր փառապանծ իրավապահ համակարգի ձեռքով դառավ մեղադրյալ: Մի խոսքով արեցին ամեն ինչ, որ մեր երկրում խոսքն արժեք չունենա ու մաքսիմում լռեցվի:
Էլարդի 454000$-անոց ուսումնասիրությունն էլ գրեցին սառույցին:
Հայաստանի ջրերի սիրտը դառավ մի խումբ մարդկանց համար փողի, էգոյի ու մի շարք մտքիս եկած հանցագործությունների համար հարմար վայր:
Հ.Գ. Մի օր երազիս Ամուլսարը տեսա շատ ուժեղ լույսով պարուրված, ավելի ճիշտ, Ամուլսարից լույսի ճառագայթներ էին դուրս գալիս: Իրեն մոտենալ հնարավոր չէր, այրում էր:
Այսուհետ ամեն մեկը ինք է որոշում որտեղ ապերլ ու ինչ միջավայրում ապրել, կարճ ասած՝ ով ոնց կարող է, թող փրկվի:
Նիկոլն էլ Հայաստանի սաղ ոստիկանական համակարգը առել, գնացել է Ջերմուկ, որ ճիշտ բան անելու լինեիր քեզ ոստիկանական պաշտպանություն պետք չէր գա, քեզ թվում է հեսա գալու են դեմդ կտրեն, բարդ հարցեր տան, դու էլ չիմանաս ինչ պատասխանես:
Հարցեր տվողներից մի քանիսը զոհվել են, մի քանիսը զզվել, մի քանիսը լռում են, մի քանիսը հոգնել են, մի քանիսը ծախվել են,մի քանիսն էլ ելքեր են փնտրում բերածդ աղետից ոնց փրկվել:
Գնա, հանցանքդ արա:
Գրածս էլ սքրինեք պահեք, որ հարմար պահի դատի տաք, սրիկաներ»։

Դիտեք նաև՝

Հասարակություն далее