Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ծանոթացեք՝ Ֆրունզիկ Մկրտչյանի կնոջ, թատրոնի և կինոյի դերասանուհի, Դոնարա Մկրտչյանի (Փիլոսյան) գերեզմանն է։
Ցավոք 2011 թվականից ի վեր այս գերեզմանը մատնված է անուշադրության և տեսնում եք, թե ինչ վիճակում է։
Գերեզմանը գտնվում է Երևանի Սպանդարյան գերեզմանատանը՝ 40.206523, 44.429332 կորդինատներով հատվածում։
Ես ուզում եմ, որ այն միասին կարգի բերենք՝
— Գերեզմանի պատերը բազալտով երեսպատելու համար պետք է 300.000 դրամ, որից 100.000-ը ես ու ընկերս ենք պատրաստ տրամադրել, իսկ 200.000-ը մտածում եմ էս տեսանյութը նայող մեկ կամ մի քանի լավ մարդ կարող են տալ։
Սա դրամահավաք չէ և խնդրում եմ իմ հաշվեհամարը չուզեք, որ գումար փոխանցեք։ Ով ուզում է մասնակցի, գրեք ինձ միասին կազմակերպենք։
Իսկ հուշաքարը շատ կուզենայի, որ Գյումրիից որևէ արվեստագետ քանդակի և կրկին միասին տեղադրենք (կարծում եմ կգտնվի մարդ, ով անվճար կանի դա։ Չլինելու դեպքում կմտածենք երկրորդ տարբերակը։
Դոնարա Մկրտչյանի մասին համացանցից՝
«Դոնարա Մկրտչյանը հայ թատրոնի և կինոյի ճանաչված դերասանուհի էր, որը հատկապես հայտնի էր 1960–70-ականներին։
Կենսագրություն
Դոնարա Մկրտչյանը (Դոնարա Փիլոսյան) ծնվել է 1941 թվականին Լենինականում (ներկայիս Գյումրի)։ 1959 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը և ավարտելուց հետո իր մասնագիտական կյանքը կապել թատրոնի հետ։
1963–1982 թվականներին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Բեմում խաղացել է բազմաթիվ դերեր, այդ թվում՝
«Աշխարհն, այո, շուռ է եկել»
«Ծիրանի ծառ»
«Պաղտասար աղբար»
«60 տարի և 3 ժամ»
«Սալեմի վհուկները»
«Հանրապետության նախագահը»։
Նա նկարահանվել է նաև կինոյում։ Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Կովկասի գերուհին», «Խաթաբալա», «Շրթներկ N4», «Մհերի արկածները»։ Հատկապես հիշվում է նաև «Գարնանային կատակներ» հեռուստաշարքից։
Մհեր Մկրտչյանի կինը
Դոնարա Մկրտչյանը եղել է մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկ) կինը։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Նունե և Վահագն։
1982 թվականին Դոնարան հրավիրվել է իր ծննդավայրի թատրոն։ Այնտեղ «Սրբություն սրբոց» ներկայացման մեջ Մարիա Իոյի դերը դարձել է նրա վերջին թատերական աշխատանքը։
Դոնարա Մկրտչյանը կյանքի վերջին տարիներն անցկացրել է Սևանի հոգեբուժական հիվանդանոցում։ Նա մահացել է 2011 թվականի հուլիսի 15-ին՝ 70 տարեկան հասակում։

Հատկանշական է, որ նույնիսկ հիվանդանոցում նա շարունակում էր երազել բեմ վերադառնալու մասին և երբեմն մյուս հիվանդների համար խաղում էր իր նախկին դերերից հատվածներ»։


