▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի 21 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ.

Պարբերաբար կհրապարակեմ խախտումներն էջումս։ Խնդրում եմ կապվել ինձ հետ, եթե ինքներդ խախտման մասին եք իրազեկվում։ Նաեւ տարածելը խրախուսվում է, որովհետև նույնաբնույթ խախտումներ կարող են նաև լինել այլ համայնքներում»։

 Նա նշում է, որ շրջվում են ընտրատեղամասերով. «Մի շարք խախտումներ ենք արձանագրել, որոշները՝ կանխարգելել»։

36/5 ընտրատեղամաս՝ Գետափ

1 անձի համար նախատեսված քվեախցում միաժամանակ գտնվում են 2 քաղաքացի:

Տեսանյութը՝ 5-րդ ալիքի

***

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Իսկ 2 համայնքներում՝ Ֆիոլետովո և Շամիրամ, տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։
Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են թվով 972 տեխնիկական սարքավորումներ։
Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն, իսկ ընտրությունները լուսաբանելու նպատակով՝ 28 զանգվածային լրատվության միջոց։

Հասարակություն далее