▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի տարածքում մուտքն ու ելքը Ադրբեջանն է վերահսկելու»․ Բայրամովը՝ TRIPP-ի մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մուտքի և ելքի վերահսկողությունն իրականացնելու է ադրբեջանական կողմը։

Նրա խոսքով՝ նախատեսվող երթուղու գործարկման շրջանակում ադրբեջանական կողմը վերահսկելու է ճանապարհի մուտքն ու ելքը։

Բայրամովը չի մանրամասնել, թե ինչ մեխանիզմով է իրականացվելու վերահսկողությունը և ինչ լիազորություններ են նախատեսվում ադրբեջանական կողմի համար։

TRIPP ծրագիրը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային կապի ստեղծում՝ Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև։

Հասարակություն далее