|
Հայաստանին պետք է հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ նա չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է նրա հետ համաձայնեցնել բոլոր որոշումները։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Եթե նրանք կասեցնում են իրենց մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս կազմակերպությունից, ապա մնում են ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Եթե նրանք ՀԱՊԿ լիիրավ անդամ են, նշանակում է՝ բոլոր որոշումները, իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով նրանց դիրքորոշումները։ Իսկ այդ դիրքորոշումն այսօր, ըստ էության, արդեն հակասում է ՀԱՊԿ-ում իրականացվող գործողություններին»,- պարզաբանել է Բորդյուժան։ Նրա կարծիքով՝ Երևանի կողմից պատշաճ քայլ կլիներ ՀԱՊԿ-ից ամբողջությամբ դուրս գալը, իսկ եթե Հայաստանը դա չի անում, ապա նրան պետք է ընդհանրապես հեռացնել ՀԱՊԿ-ից։ «Ես նրանց կհեռացնեի։ Անդամավճարները չեն վճարում, մասնակցություն չեն ունենում։ Եթե լուրջ մոտենանք հարցին, ապա նրանք պարզապես պետք է դուրս գան կազմակերպությունից, եթե լուրջ գործընկերներ են։ Բայց քանի որ նրանց դիրքորոշումը երկակի է՝ չեն ցանկանում դուրս գալ, չեն ցանկանում աշխատել, չեն մասնակցում և չեն ուզում մասնակցել, նրանց պետք է հեռացնել»,- նշել է Բորդյուժան։ Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը սառեցված է: |
«Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից»․ Բորդյուժա
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


