▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Տոտալ շախմատի աշխարհի առաջնության երրորդ փուլում Հայաստանի հավաքականի առաջատարը նախ սպիտակ խաղաքարերով հաղթեց Կարլսենին, ապա սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց։

Երեք տուրից հետո Մարտիրոսյանը տասը միավորով միանձնյա առաջատարն է C խմբի։

Հաջորդ փուլում Հայկի մրցակիցը կլինի 2021 և 2023 թվականների աշխարհի փոխչեմպիոն Յան Նեպոմնյաշչին։

Հայկ Մարտիրոսյանը աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ 2–րդ պարտիայից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Հայկը հաղթել է առաջին պարտիայում, իսկ երկրորդը (սևերով) ավարտել ոչ-ոքի արդյունքով։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարում Մարտիրոսյանի մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։

Սպորտ далее