▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Hayways-ը մտադիր է արդարադատության հասնել ամերիկյան դատարանում

Hayways ավիաընկերությունից տեղեկացնում են, որ ավիաընկերությունը ԱՄՆ Ֆլորիդա նախանգում գործարար դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ

Hayways LLC v. The Carlyle Group Inc., et al., գործը՝ թիվ 2026-009960-CA-01, քննվում է Ֆլորիդա նահանգի Մայամի-Դեյդ շրջանի Տասնմեկերորդ դատական շրջանի շրջանային դատարանում։

Այն վերաբերում է Boeing 737-800 MSN 29636 օդանավի գործարքի ընթացքում ենթադրյալ արտապայմանագրային հաղորդակցություններին ու չբացահայտումներին և հայցում ներկայացված իրադարձությունների հաջորդականությանը։

Հայցի շրջանակներում քննարկվում են հարցեր՝ արդյոք գործարքի ընթացքում տեղի ունեցած հաղորդակցություններն ու չբացահայտումները, պայմանագրային վեճից անկախ, հանգեցրե՞լ են նրան, որ Hayways-ը շարունակել է ծախսեր կրել և հետաձգել այլընտրանքային տարբերակների որոնումը, մինչդեռ նույն օդանավը մեկ այլ ավիաընկերության տրամադրելու գործընթացն արդեն առաջ էր շարժվում։

2026 թվականի մայիսի 15-ի հայցադիմումի համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերին Hayways-ը համաձայնել էր վարձակալել MSN 29636 օդանավը՝ Հայաստանում նախատեսվող շահագործման համար։

Հայցադիմումի համաձայն՝ 2022 թվականի մարտի 14-ին Hayways-ից պահանջվել էր ներկայացնել վերանայված բիզնես-պլան։

Hayways-ը այն ներկայացրել էր հաջորդ օրը և շարունակել զբաղվել ապահովագրության, փաստաթղթավորման և օդանավի հանձնման հետ կապված հարցերով։

Այնուհետև Hayways-ի ներկայացուցիչները մոտավորապես 2022 թվականի մարտի 17-ից 21-ը Մայամիում հանդիպել էին Carlyle-ի հետ փոխկապակցված անձանց հետ։

Հայցադիմումով պնդվում է, որ գրեթե նույն ժամանակահատվածում նույն օդանավը սլովակյան AirExplore ավիափոխադրողին տրամադրելու այլընտրանքային գործընթացն արդեն էականորեն առաջ էր շարժվում։ Հայցադիմումով պնդվում է, որ MSN 29636-ի վերաբերյալ մտադրությունների նամակ (Letter of Intent) գոյություն ուներ մոտավորապես 2022 թվականի մարտի 14-ի դրությամբ, իսկ մարտի 18-ի դրությամբ Carlyle-ի հետ փոխկապակցված անձինք հաղորդակցվում էին օդանավի և հաստատման ժամկետների վերաբերյալ։

Մտադրությունների նամակը AirExplore-ի հետ վերջնական վարձակալության պայմանագիր չէր։

Fly Aircraft Holdings Fourteen Limited-ը 2022 թվականի մարտի 21-ին ներկայացրել էր պայմանագիրը դադարեցնելու մասին ծանուցում, իսկ հայցադիմումում նշվում է, որ MSN 29636-ի վարձակալության պայմանագիրը AirExplore-ի հետ կնքվել էր մոտավորապես 2022 թվականի ապրիլի 28-ին։

Հետագայում OM-NEX գրանցման նշանը ստացած օդանավը շահագործվել է AirExplore-ի կողմից։ Hayways-ը պնդում է, որ իրեն չէր հաղորդվել AirExplore-ի հետ զուգահեռ գործընթացի էական ընթացքի մասին այն ժամանակ, երբ ընկերությունը շարունակում էր վերանայել իր ծրագրերը, տեղեկություններ տրամադրել, լուծել ապահովագրության և օդանավի հանձնման հետ կապված հարցերը և մասնակցել իր գործարքին վերաբերող հանդիպումների։

Ֆլորիդայում ներկայացված հայցադիմումով դատարանից պահանջվում է որոշել՝ արդյոք այդ հաջորդականության շրջանակում պնդվող հաղորդակցություններն ու չբացահայտումները Hayways-ին պատճառել են առանձին կորուստներ՝ կապված այդ հաղորդակցություններին ապավինելու (reliance), գործարքի գործընթացի և վնասները նվազեցնելու միջոցառումների (mitigation) հետ։

«Hayways-ը մտադիր է արդարադատության հասնել ամերիկյան դատարանում՝ ամերիկյան իրավունքի հիման վրա, և այս դատական նյութերով բարձրացված հարցերի պատասխանները ստանալ դատական գործընթացի միջոցով», — հայտարարել է Hayways-ի ներկայացուցիչը։

«Սա ապացույցների հարց է՝ ինչ էր պահանջվում Hayways-ից, ինչ էր նրան հաղորդվում, ինչ չէր բացահայտվում և ինչ էր նույն ժամանակ կատարվում նույն օդանավի հետ։ Hayways-ն այդ հարցերը ներկայացրել է Ֆլորիդայի դատարանին և պահանջել է երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարություն»։

Հայցադիմումով պահանջվում է փոխհատուցում միայն այն անկախ, չկրկնվող դելիկտային կորուստների համար, որոնք, ըստ հայցի, պատճառվել են վիճարկվող վարքագծով։

Հայցադիմումում նշվում է, որ վեճի գումարը գերազանցում է 750,000 ԱՄՆ դոլարը՝ չհաշված տոկոսները, դատական ծախսերը և փաստաբանական վճարները։ Hayways-ը պահանջել է երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարություն։

Նշված պնդումները դեռևս ենթակա են դատական քննության և որոշման։

Սույն հաղորդագրությունը սահմանափակվում է Ֆլորիդայում ընթացող գործով ներկայացված պնդումներով և այդ գործի հրապարակային դատական նյութերով։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее