|
Ցավերս չեն մեղմացել, ոնց առաջին օրն էր, այնպես էլ հիմա է, չեմ դիմանում։ Այս մասին «24նյուզ»-ի հետ զրույցում պատմել է Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից տուժած 39-ամյա Անի Ավետիսյանը։ Անիի խոսքով, առաջիկա վիրահատության ընթացքում ծնկի հատվածում իմպլանտ պետք է տեղադրեն, իսկ ազդրի հատվածում տեղադրված մետաղական կոնստրուկցիաները՝ փոխարինեն։ «Ծունկս, որ փշուր-փշուր էր եղել, պետք է իմպլանտ տեղադրեն, ազդրի հատվածի տեղադրված երկաթներն են փոխելու։ Հիմա պարզապես ֆիքսել են ոտքս։ Հաջորդ վիրահատության նպատակն այն է, որ նպաստի ոսկորի աճեցմանը»,- պատմել է Անին։ Անին ասել է, որ հոգեպես արդեն պատրաստվում է հերթական վիրահատությանը։ Ֆիզիկական տառապանքին գումարվում է նաև անորոշությունը․ դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ նա ստիպված կլինի մնալ հիվանդանոցում։ «Նոր վիրահատություն, նոր ցավեր»,- այսպես է Անին նկարագրել սպասվող միջամտությունը. «Երբ դեպքը նոր էր եղել, մարդիկ հետաքրքրվում էին, հիմա ոչ ոք չի գալիս ինձ տեսակցության։ Վերակենդանացման բաժանմունքում էի, այդ ժամանակ միայն Անահիտ Ավանեսյանն է եկել, այդ մի անգամը ու վերջ»,- ասել է Անին։ Անին նշել է նաև, որ նախարարությունը հոգում է հիվանդանոցային բուժման ծախսերը, սակայն սննդի հարցում երբեմն խնդիրներ են առաջանում։ |
«Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում». Անի Ավետիսյան
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


