▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանն ասել է ՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»

Շամշյան.com-ի փոխանցմամբ՝ քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն ասել է․ «Շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, հակառակ դեպքում ծանր խնդիրներ կունենաս»։

Քաղաքացին, ըստ հաղորդման, նշել է նաև, որ Հովիկ Աբրահամյանի ցուցումով և միջնորդությամբ ստացել է 470 մլն դրամի վարկ, սակայն հետագայում, իր պնդմամբ, դիտավորյալ ստեղծվել են սնանկության հատկանիշներ, ինչի հետևանքով իրեն պատճառվել է գույքային վնաս՝ բաց թողնված օգուտի տեսքով։

Նրա գնահատմամբ՝ վնասը կազմել է շուրջ 6-7 մլն դոլար։ Քաղաքացին դա կապում է պայմանագրերով նախատեսված 100 հազար տոննա շաքարավազի խմբաքանակը չներմուծելու հետ, որի հետևանքով, ըստ նրա, օրական շուրջ 16 մլն դրամի վնաս է կրել։

Նշված հանգամանքները ներկայացվում են քաղաքացու հաղորդման համաձայն և ենթակա են համապատասխան քննության։

Հասարակություն далее