▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ արտառոց կետ կա նոր Սահմանադրության նախագծում

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հրապարակված նոր սահմանադրության նախագծում մի արտառոց կետ էլ կա` հավերժ իշխանություն լինելու ծրագիր ունեցող ՔՊ-ի ցանկությամբ: Ըստ այդ կետի, ԱԺ ընտրական ցուցակներից երբ թեկնածուներ են տեղափոխվում կառավարություն՝ վարչապետի կամ նախարարի պաշտոնների նշանակվում, կարող են հետագայում ազատվել պաշտոններից ու վերադառնալ խորհրդարան և վերականգնել իրենց մանդատը։ 

Գործող սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում՝ անձը եթե մանդատը դնում է և գնում գործադիր, դադարում են նրա պատգամավորական լիազորությունները, և նա այլևս չի կարող վերադառնալ ԱԺ, եթե նույնիսկ կամովին ազատվում է գործադիրի պաշտոնից։ Նոր սահմանադրությամբ՝ նախարար նշանակվելու դեպքում պատգամավորի լիազորությունները չեն դադարում, այլ կասեցվում են` որպես կառավարության անդամի կամ կառավարության անդամի պարտականությունները կատարող անձի պաշտոնավարման ամբողջ ընթացքում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե պատգամավորական այդ տեղն արդեն տրվել է ցուցակում հաջորդ թեկնածուին։ Այս հարցի պատասխանը նախագծում չկա»։

Մամուլ далее